Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

09.10.2013 ԻԱԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը հաշտություն են կնքել

Վաղը` հոկտեմբերի 10-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում տեղի կունենա "ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ՖՆ Լիցենզավորման գործակալության եւ ՀՀ ՖՆ Ֆինանսական վերահսկողության տեսչության" գործով դատական նիստը:

07.10.2013 Սեւ ցուցակ 2013թ.-ի 3-րդ եռամսյակ

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2013թ.-ի 3- րդ եռամսյակի ընթացքում:

01.10.2013 2 դատական նիստ 1 օրում

Հոկտեմբերի 2-ին, "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ն կմասնակցի միաժամանակ 2 դատական նիստի:

27.09.2013 «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն 2013

2013թ. սեպտեմբերի 27-ին տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու համար արդեն 11-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

27.09.2013 Վարչապետը մասնակցել է «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 27-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, մասնակցել է 11-րդ անգամ Երևանում անցկացվող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը:

23.08.2013 Դատ` Փակ շուկայի մասին տեղեկությունները վաճառելու համար

2013 թ.-ի օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի: Վերջինս մերժել էր Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել անվճար: