Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

23.07.2013 Հուլիսի 24-ին ԻԱԿ-ը դատարանում կհանդիպի ԱԱԾ-ին

2013թ.-ի ապրիլի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության, քանի որ վերջինս թերի էր պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին` ըստ էության չտրամադրելով ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները:

23.07.2013 ԻԱԿ-ը պարզում է տրանսպորտի գնի բարձրացման հիմքերը

Տրանսպորտի գնի ավելացման իրավական հիմքերը և հիմնավորվածությունը պարզելու նպատակով հուլիսի 22-ին և 23-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան, Պետեկամուտների կոմիտե, նաև Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի երթուղիներ սպասարկող տրանսպորտային կազմակերպություններին։

17.07.2013 ԻԱԿ-ը դատարանում հաղթեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը

2013թ.-ի հունիսի 26-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերջ դրեց ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության դեռեւս անցյալ տարի սկիզբ առած դատական գործին` ուժի մեջ թողնելով ԻԱԿ-ի օգտին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:

15.07.2013 Սեւ ցուցակ 2013թ. 2-րդ եռամսյակ

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2013թ.-ի 2- րդ եռամսյակի ընթացքում:

11.07.2013 ԻԱԿ-ը խստացնում է Սեւ ցուցակի չափորոշիչները

ԻԱԿ-ն այսուհետ որոշել է խստացնել Սեւ ցուցակում ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյաներին ներառելու չափորոշիչները. Սեւ ցուցակում արդեն կհայտնվեն ոչ միայն ՏԱ հարցումներին չպատասխանած, այլ նաեւ տեղեկատվության տրամադրումն անհիմն մերժած կամ ՏԱ մասին օրենքով սահմանած 5-օրյա ժամկետը խախտած պաշտոնյաները:

09.07.2013 Անմեղության կանխավարկած և ԶԼՄ. կայացավ ՏՎԽ 3-րդ աշխատանքային քննարկումը

2013 թ.-ի հուլիսի 5-ին և 6-ին կայացավ Տեղեկատվական վեճերի խորհրդի "Զրպարտություն և վիրավորանք. ՏՎԽ փորձը" թեմայով աշխատանքային քննարկումը, որը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ: