Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

06.08.2013 Oգոստոսի 7-ին, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատարանում կհանդիպի ԱԺ-ին

Oգոստոսի 7-ին, տեղի կունենա Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի դատական գործով հերթական դատական նիստը:

24.07.2013 Մեկնարկել է ԻԱԿ-ն ընդդեմ ԱԱԾ-ի դատավարությունը

Հուլիսի 24-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության գործով դատական նախնական նիստը:

23.07.2013 Հուլիսի 24-ին ԻԱԿ-ը դատարանում կհանդիպի ԱԱԾ-ին

2013թ.-ի ապրիլի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության, քանի որ վերջինս թերի էր պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին` ըստ էության չտրամադրելով ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները:

23.07.2013 ԻԱԿ-ը պարզում է տրանսպորտի գնի բարձրացման հիմքերը

Տրանսպորտի գնի ավելացման իրավական հիմքերը և հիմնավորվածությունը պարզելու նպատակով հուլիսի 22-ին և 23-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան, Պետեկամուտների կոմիտե, նաև Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի երթուղիներ սպասարկող տրանսպորտային կազմակերպություններին։

17.07.2013 ԻԱԿ-ը դատարանում հաղթեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը

2013թ.-ի հունիսի 26-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերջ դրեց ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության դեռեւս անցյալ տարի սկիզբ առած դատական գործին` ուժի մեջ թողնելով ԻԱԿ-ի օգտին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:

15.07.2013 Սեւ ցուցակ 2013թ. 2-րդ եռամսյակ

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2013թ.-ի 2- րդ եռամսյակի ընթացքում: