Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

11.07.2013 ԻԱԿ-ը խստացնում է Սեւ ցուցակի չափորոշիչները

ԻԱԿ-ն այսուհետ որոշել է խստացնել Սեւ ցուցակում ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյաներին ներառելու չափորոշիչները. Սեւ ցուցակում արդեն կհայտնվեն ոչ միայն ՏԱ հարցումներին չպատասխանած, այլ նաեւ տեղեկատվության տրամադրումն անհիմն մերժած կամ ՏԱ մասին օրենքով սահմանած 5-օրյա ժամկետը խախտած պաշտոնյաները:

09.07.2013 Անմեղության կանխավարկած և ԶԼՄ. կայացավ ՏՎԽ 3-րդ աշխատանքային քննարկումը

2013 թ.-ի հուլիսի 5-ին և 6-ին կայացավ Տեղեկատվական վեճերի խորհրդի "Զրպարտություն և վիրավորանք. ՏՎԽ փորձը" թեմայով աշխատանքային քննարկումը, որը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:

03.07.2013 ԱԺ-ն դատարան կներկայացնի վիճահարույց կարգադրությունները

Այսօր` 2013թ.-ի հուլիսի 3-ին, տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ ՀՀ ԱԺ-ի դատական գործով նախնական դատական նիստի ընթացքում դատարանը որոշեց ևս մեկ նախնական դատական նիստ նշանակել, որպեսզի ԱԺ-ն դատարան ներկայացնի վիճահարույց 12 կարգադրությունների պատճենները` աշխատակիցների անունները ծածկած:

03.07.2013 Աշխատանքային քննարկում լրագրողների և փաստաբանների մասնակցությամբ

2013 թվականի հուլիսի 5-6-ը Ծաղկաձորում կանցկացվի աշխատանքային քննարկում լրագրողների և փաստաբանների մասնակցությամբ:

02.07.2013 Հուլիսի 3-ին ԻԱԿ-ը դատարանում կլինի ԱԺ-ի հետ

2013թ.-ի ապրիլի 8-ին ԻԱԿ-ը դատի էր տվել ՀՀ Ազգային ժողովին՝ տեղեկատվության տրամադրումը մերժելու համար։ ԱԺ-ը հրաժարվել էր տրամադրել ԱԺ նախագահի` 2012թ.-ի առաջին կիսամյակի որոշ կարգադրությունների պատճեններ` պատճառաբանելով, թե դրանք պարունակում են անձնական տվյալներ:

06.06.2013 Տեղի ունեցավ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման երկրորդ մրցանակաբաշխությունը

Հունիսի 6-ին տեղի ունեցավ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը: Ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը, ԱԳ նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: