Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

05.09.2012 ԲՀԿ-ն "շտապել" է պատասխանել ԻԱԿ-ի հարցմանը, սակայն շուրջ 4 ամիս ուշացումով

"Բարգավաճ Հայաստան" կուսակցությունից պահանջվեց 4 ամիս ժամանակ և դատական ծանուցագիր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը պատասխանելու համար:

27.08.2012 "Ես տեղյակ լինելու իրավունք ունեմ" միջազգային ֆոտոցուցահանդես

Տեղեկատվության ազատության միջազգային օրվա 10-րդ տարելիցի կապակցությամբ, ՏԱ Պաշտպանների միջազգային ցանցը հրավիրում է բոլորին մասնակցելու "Ես տեղյակ լինելու իրավունք ունեմ" միջազգային ֆոտոմրցույթին:

07.08.2012 Հետախուզվում է "Համալսարանականներ" համատիրության նախագահը

2012թ. հուլիսի 24-ից Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցչի միջնորդությունը՝ "Համալսարանականներ" համատիրության նախագահ Արմեն Թադևոսյանի և նրա գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Հետախուզման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ դատարանը 9 ամիս շարունակ չի կարողացել Արմեն Թադևոսյանին ծանուցել դատական նիստի վերաբերյալ:

23.07.2012 Տեղի կունենան ԻԱԿ-ն ընդդեմ "Աշտարակ կաթ" ՓԲԸ-ի և ԻԱԿ-ն ընդդեմ "Դուստր Մարիաննա" ՍՊԸ-ի գործերով դատական նիստերը

2012թ.-ի օգոստոսի 7-ին` ժամը 11:45-ին և 2012թ.-ի սեպտեմբերի 25-ին` ժամը 16:30-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի կունենան համապատասխանաբար ԻԱԿ-ն ընդդեմ "Աշտարակ-Կաթ" ՓԲԸ-ի և ԻԱԿ-ն ընդդեմ "Դուստր Մարիաննա" ՍՊԸ-ի գործերով դատական նիստերը:

17.07.2012 Նշանակվել է ԻԱԿ-ն ընդդեմ ՀԴԿ-ի գործով դատական առաջին նիստը

2012թ.-ի սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի կունենա Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության դատական առաջին նիստը:

04.07.2012 Սև ցուցակ 2012. 2-րդ եռամսյակ

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. երկրորդ եռամսյակի ընթացքում (ապրիլ-հունիս):