Նորություններ և իրադարձություններ

02.07.2022 Տեղի է ունեցել «Դո՛ւ տեղյակ լինելու իրավունք» ունես խորագիրը կրող սթրիթ արտի բացումը
Նկարազարդվել է Երևանի Գևորգ Չաուշի փողոցի կամուրջի հենասյուներից մեկը՝ վրան դրոշմվել մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ տեղեկատվության ազատության մասին հիշեցումը։

24.06.2022 Ռազմավարական հաղթանակ պրոակտիվ հրապարակայնության ոլորտում
Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ռազմավարական նշանակության հայցն ընդդեմ 7 քաղաքապետարանների (մարզկենտրոնների)՝ պարտավորեցնելով իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա բոլոր 13 խումբ տեղեկությունները։

17.06.2022 Ինչպե՞ս վերգտնել հանրային վստահությունը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ելույթով հանդես է եկել Շվեդիայի Կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը։

16.06.2022 Հայտնի են ԲԿԳ թեմայով լրագրողական մրցույթի հաղթողները
Մայիսի 14-ին ամփոփվել են ԲԿԳ թեմայով լրագրողական նյութերի մրցույթի արդյունքները։ Գնահատող հանձնաժողովը ներկայացված 20 նյութերից ընտրել է լավագույն երեքի հեղինակերին։

13.06.2022 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 10-ին, առանց նախնական ծանուցման, ԱԱԾ չորս աշխատակից ներխուժել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանի աշխատասենյակ, բերման ենթարկել և ձերբակալել նրան: Ըստ փաստաբան Վահե Եփրիկյանի հաղորդագրության՝ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-225 հոդվածի 2-րդ մասի (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը․․․) և 164 հոդվածի 1-ին մասի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը) հատկանիշներով։