Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

09.08.2006 ԻԱ կենտրոնը հրապարակել է ՀՀ նախարարների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկություն ստանալու հարցմանն ի պատասխան տրամադրել է ՀՀ բոլոր նախարարների գույքի եւ եկամուտների հայտարարագրերի մասին տեղեկանքները, որոնց կարող եք ծանոթանալ  այստեղ ։

01.08.2006 Օրենքը չպետք է փոփոխվի

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ պարոն Միկլոշ Հարաշտիի կողմից հրապարակած Հայաստանում լրատվամիջոցների ազատության վիճակի վերաբերյալ հաշվետվությունն անդրադարձել է նաև Հայաստանում տեղեկատվության մատչելիության իրավիճակին: «Տեղեկատվության մատչելիություն» բաժնում նշվում է. «Չնայած Հայաստանն ընդունել է ԱՊՀ երկրներում գործող տեղեկատվության ազատության վերաբերյալ ամենաազատական օրենքներից մեկը, լրատվամիջոցների ներկայացուցիչների համար տեղեկատվության...

07.07.2006 Դուք չգայիք, մենք օրենքը կարդացողը չէինք

«Ինչպե՞ս կիրառենք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, երբ այն չենք էլ կարդացել»,- անկեղծորեն խոստովանեց Սարուխան գյուղի ավագանու անդամը։ «Մենք չենք ստանում նույնիսկ հողային, քաղաքացիական օրենսգրքերը, էլ ուր մնաց «ՏԱ մասին» օրենքն ուղարկեին։ Որտեղի՞ց իմանանք` օրենքն ինչ է սահմանում»:   Հուլիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱռԹիԱյ կազմակերպության հետ համատեղ Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի քաղաքապետարանների եւ գյուղական...

29.06.2006 Սև ցուցակ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2006թ.-ի մարտ-մայիս ամիսներին "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը խախտող պաշտոնյաների "Սև ցուցակը":  Այս ամիսների ընթացքում ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու շուրջ 60 հարցում է ուղարկել Հայաստանի Հանրապետության տարբեր պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին: "Սև ցուցակում" ներառվել են այն պաշտոնյաները, ովքեր ժամանակին եւ օրենքի պահանջներին համապատասխան չեն պատասխանել...

28.06.2006 Պաշտոնյաներին ո՞վ է պաշտպանելու

Հունիսի 27-ին Վանաձորում ԻՆֆորմացիայի ազատության կենտրոնը ԱռԹիԱյ կազմակերպության հետ միասին Լոռու մարզպետարանի, մարզի քաղաքապետարանների եւ գյուղական համայնքների 31 պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկում` «Ինչպե՞ս կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: «Ինֆորմացիան թանկ է, եւ այն չենք կարող հենց այնպես տրամադրել»,- այսպես են պատասխանել Վանաձորի քաղաքապետարանի աշխատակցին, երբ նա Լոռու մարզի սոցիալական...

06.06.2006 Մենք բոլորս հասարակությունը կատարելագործողի դեր ենք կատարում

Տեղեկատվության ազատության հանձնակատարների 4-րդ միջազգային համաժողով 40 երկրների ներկայացուցիչներ մայիսի 22-24-ը հավաքվել էին Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում` մասնակցելու Տեղեկատվության ազատության հանձնակատարների ամենամյա 4-րդ համաժողովին, որի նպատակն էր  ամփոփել տեղեկատվության ազատութան ոլորտում ձեռքբերումներն ու բացթողումները։ Համաժողովի կազմակերպիչ Մեծ Բրիտանիայի ՏԱ հանձնակատար Ռիչարդ Թոմասն իր ելույթում առաջ քաշեց այն գաղափարը, որ գործնականում տեղեկատվության...