Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

21.04.2006 Տեղեկատվության հանձնակատարների ամենամյա 4-րդ միջազգային համաժողով

Մայիսի 22-23-ը Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում տեղի կունենա Տեղեկատվության հանձնակատարների ամենամյա 4-րդ միջազգային կոնֆերանսը։  Ամենամյա հավաքի մասնակիցներին այս տարի հյուրընկալում է Մեծ Բրիտանիայի Տեղեկատվության հանձնակատար պարոն Ռիչարդ Թոմասը։ Ամենամյա համաժողովի նպատակն է համախմբել միջազգային հանրության բոլոր այն անդամներին, ովքեր հետաքրքրված են տեղեկատվության ազատության հիմնախնդիրներով։ Որպես Հայաստանի ՏԱ ոլորտում ամենաակտիվ կազմակերպություններից մեկի՝ Ինֆորմացիայի ազատության...

08.04.2006 Ի՞նչ հարցում կարող է ուղարկել ճամբարակցին

"Փաստորեն մենք էլ տեղեկատվություն ստանալու հարցումներ ուղարկելու իրավունք ունենք",- այս մասին ճամբարակցիների մի մասն իմացավ ապրիլի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետների հետ հանդիպման ժամանակ։ ԻԱԿ-ի փորձագետ Պապին Մուրադյանը և Կրթության զարգացման ակադեմիայի Գեղարքունիքի մարզային ներկայացուցիչ Վահագն Դաբաղյանը Ճամբարակ քաղաքի բնակիչներին և ուսուցիչներին ներկայացրին "Տեղեկատվության ազատության մասին"  ՀՀ  օրենքի հիմնական դրույթները: Մասնավորապես,...

04.04.2006 Կողպեքի հրաշագործ ուժը

Երևանի քաղաքապետարանը ամենափակ գերատեսչությունից վերածվել է բաց եւ հրապարակային աշխատող գերատեսչության:   2005թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները տեղեկատվության ստանալու 5 հարցում էին ուղարկել Երևանի քաղաքապետարան: Բոլոր հարցումներն էլ պատասխանի արժանացան, որոնցից 4-ը` 5-օրյա ժամկետում:   Նույն ամիսների ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 3...

24.03.2006 Ինֆորմացիայի ազատության կենտրոնը շահեց 5-րդ դատը

2006թ. մարտի 21-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Արմավիրի քաղաքապարանի» գործով ամբողջությամբ բավարարեց հայցվոր կազմակերպության պահանջը (ԻԱ կենտրոնի): Դեռ հոկտեմբերի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին` խնդրելով տրամադրել. 2005 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Արմավիր քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները 2005...

21.03.2006 Արագ դատավարություն` արագ ստացված պատասխան

Նուռնուսի գյուղապետը, դատարանի 14.03.2006թ. վճռի համաձայն, ամբողջական պատասխան տվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը: 16.01.2006թ. ԻԱ կենտրոնի Կոտայքի մարզի իրավաբան Ռոբերտ Ղազարյանը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Նուռնուս գյուղի գյուղապետ Գ. Մկրտչյանին և խնդրել էր տրամադրել այն քաղաքացիների տվյալները, որոնք ստացել են հողամասեր ամառանոցների համար Նուռնուս համայնքի տարածքում: Նուռնուսի գյուղապետն անպատասխան էր թողել հարցումը: Անհրաժեշտ տեղեկությունները ստանալու...

07.03.2006 Աշակերտներն էլ են պատրաստվում հարցումներ ուղարկել

Մարտի 7-ին Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտները  Ինֆոր-մացիայի ազատության կենտրոնի փորձագետներին բազմաթիվ հարցեր տալու հնարավորություն ունեցան։ Նրանց այցելել էին կենտրոնի փորձագետներ Պապին Մուրադյանը և Գևորգ Հայրապետյանը,  ինչպես նաեւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Վահե Սարուխանյանը՜ որոնք «Իրավունք» առարկա դասավանդող ուսուցչուհի Ռուզաննա Զաքարյանի մասնակցությամբ աշակերտներին ներկայացրին  «Տեղեկատվության...