Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

01.05.2006 Փոստին չես խաբի

Սև ցուցակում հայտնվելուց և ՀՀ Նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի միջամտությունից հետո Արարատի մարզի Այգավանի գյուղապետը պատասխանեց 5 ամիս առաջ նրան ուղարկված հարցմանը` կեղծելով ամսաթիվը: 2005թ.-ի դեկտեմբերի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում էր ուղարկել Այգավանի գյուղապետ Դ. Ավետիսյանին` խնդրելով տրամադրել 2005թ.-ի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ կայացրած որոշումները: Գյուղապետը հարցումն անպատասխան էր թողել: 2006թ.-ի հունվարի 14-ին նրան հիշեցում ուղարկվեց, սակայն...

26.04.2006 Թալինի քաղաքապետը հասկացավ իր սխալը

Թալինի քաղաքապետ Մ. Մնացականյանը վերջապես համաձայնեց տրամադրել 2 ամիս առաջ պահանջված տեղեկությունները: 2006թ.-ի փետրվարի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում էր ուղարկել Թալինի քաղաքապետ Մ. Մնացականյանին և խնդրել էր տրամադրել 2005 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում Թալին քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները: Պատասխան գրությամբ Թալինի քաղաքապետը խորհուրդ էր տվել դիմել մարզպետարան` հայտնելով. «Ի պատասխան Ձեր 06.02.2006թ. թիվ 3 գրության,...

21.04.2006 Տեղեկատվության հանձնակատարների ամենամյա 4-րդ միջազգային համաժողով

Մայիսի 22-23-ը Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում տեղի կունենա Տեղեկատվության հանձնակատարների ամենամյա 4-րդ միջազգային կոնֆերանսը։  Ամենամյա հավաքի մասնակիցներին այս տարի հյուրընկալում է Մեծ Բրիտանիայի Տեղեկատվության հանձնակատար պարոն Ռիչարդ Թոմասը։ Ամենամյա համաժողովի նպատակն է համախմբել միջազգային հանրության բոլոր այն անդամներին, ովքեր հետաքրքրված են տեղեկատվության ազատության հիմնախնդիրներով։ Որպես Հայաստանի ՏԱ ոլորտում ամենաակտիվ կազմակերպություններից մեկի՝ Ինֆորմացիայի ազատության...

08.04.2006 Ի՞նչ հարցում կարող է ուղարկել ճամբարակցին

"Փաստորեն մենք էլ տեղեկատվություն ստանալու հարցումներ ուղարկելու իրավունք ունենք",- այս մասին ճամբարակցիների մի մասն իմացավ ապրիլի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետների հետ հանդիպման ժամանակ։ ԻԱԿ-ի փորձագետ Պապին Մուրադյանը և Կրթության զարգացման ակադեմիայի Գեղարքունիքի մարզային ներկայացուցիչ Վահագն Դաբաղյանը Ճամբարակ քաղաքի բնակիչներին և ուսուցիչներին ներկայացրին "Տեղեկատվության ազատության մասին"  ՀՀ  օրենքի հիմնական դրույթները: Մասնավորապես,...

04.04.2006 Կողպեքի հրաշագործ ուժը

Երևանի քաղաքապետարանը ամենափակ գերատեսչությունից վերածվել է բաց եւ հրապարակային աշխատող գերատեսչության:   2005թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները տեղեկատվության ստանալու 5 հարցում էին ուղարկել Երևանի քաղաքապետարան: Բոլոր հարցումներն էլ պատասխանի արժանացան, որոնցից 4-ը` 5-օրյա ժամկետում:   Նույն ամիսների ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 3...

24.03.2006 Ինֆորմացիայի ազատության կենտրոնը շահեց 5-րդ դատը

2006թ. մարտի 21-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Արմավիրի քաղաքապարանի» գործով ամբողջությամբ բավարարեց հայցվոր կազմակերպության պահանջը (ԻԱ կենտրոնի): Դեռ հոկտեմբերի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին` խնդրելով տրամադրել. 2005 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Արմավիր քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները 2005...