Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

31.10.2007 Լրագրության Եվրոպական կենտրոնը տեղական գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ սկսում է Հայաստանի ԶԼՄ-ների զարգացման երկամյա ծրագիրը։

Մաաստրիխտ – հոկտեմբեր   30, 2007թ .   Սոցիալական փոփոխությունների Մատրա ծրագիրը, որը գործում է Դանիայի Արտաքին գործերի նախարարության կառուցվածքում, Լրագրության Եվրոպական կենտրոնին շնորհել է դրամաշնորհ Հայաստանում իրականացնելու Ժուռնալիստական պրակտիկայի զարգացման երկամյա ծրագիրը Տեղեկատվական իրավունքի ինստիտուտ եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Երկու կազմակերպություններն էլ գործում են Երևանում։  ...

30.10.2007 Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը քննադատում է

Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը այսօր տարածել է հաղորդագրություն, որում քննադատել է Հայաստանի իշխանություններին երկու թերթերի խմբագիրների նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։ Կից ներկայացված է մամլո հաղորդագրության անգլերեն տարբերակը։

28.09.2007 Տեղեկատվության ազատության ամենամյա 5-րդ մրցանակաբաշխություն

2007թ.   սեպտեմբերի 28-ին` Տեղեկատվության ազատության միջազգային օրը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն-2007: 2007թ. մրցանակակիրներն են. 2007թ. ամենաբաց գերատեսչություն   է ճանաչվել Չարենցավանի քաղաքապետարանը ` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառող տեղական ինքնակառավարման մարմին։ Տեղեկատվություն տրամադրելու լավագույն...

25.09.2007 Տեղեկատվության ազատության ամենամյա 5-րդ մրցանակաբաշխություն

Ս.թ. սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված 5-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը:   Մրցանակաբաշխության անվանակարգերն են.   Ամենահրապարակային գործող գերատեսչություն Տեղեկության տրամադրման լավագույն համակարգ ներդրած գերատեսչություն Տեղեկություն ստանալու...

14.09.2007 Օմբուցմենը՝ վարչապետին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 13-ին նամակ է հղել   ՀՀ Վարչապետ   Սերժ Սարգսյանին՝ հայտնելով իր անհանգստությունը   " Տեղեկատվության ազատության մասին " ՀՀ օրենքի կիրառման ոլորտում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Ստորեւ կարող եք ծանոթանալ նամակի բովանդակությանը։

23.08.2007 Առաջարկեք Ոսկե բանալու եւ Կողպեքի թեկնածուներ

Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն-2007 մրցանակային ժյուրին ընդունում է ՏԱ Ոսկե բանալու եւ Կողպեքի թեկնածուների առաջարկներ հետեւյալ նոմինացիաների համար. Դրական մրցանակներ   •  Ամենաբաց գերատեսչություն , որը լավագույնս է կիրառում “ Տեղեկատվության ազատության մասին ” ՀՀ օրենքը •  Տեղեկություն ստանալու...