Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

13.07.2011 Ասուլիս. Շուշան Դոյդոյան, 14 հուլիսի, “Հենարան” ակումբ

Հուլիսի 14-ին, ժամը 11-ին “Հենարան” ակումբում ասուլիս է տալու Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը` հրապարակելու 2011թ. 2-րդ եռամսյակում տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների Սեւ ցուցակը եւ ամփոփելու Ինֆորմացիայի ազատության կենտրոնի գործունեության 10 տարին: 

01.07.2011 Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 10 տարեկան է

Այսօր` 2011 թվականի հուլիսի 1-ին լրանում է Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադրման տասնամյակը։ Կենտրոնի հիմնական առաքելությունն է պաշտպանել քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքը:

27.06.2011 Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ “Երկիր”օրաթերթի” գործի վերաբերյալ Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը

Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ հրապարակված հոդվածում տեղ գտած արտահայտությունները գնահատողական դատողություններ են կամ փաստական տվյալներ, որոնք որպես այդպիսին զուրկ չեն փաստական հիմքերից:

20.06.2011 ՀՀ վարչական դատարանը լիովին բավարարեց ԻԱԿ-ի հայցը

Հունիսի 20-ին ՀՀ վարչական դատարանը լիովին բավարարեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ "Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՈԱԿ-ի` վերջինիս պարտավորեցնելով 5-օրյա ժամկետում տրամադրել ԻԱԿ-ի հարցման պատասխանը եւ փոխհատուցել 24.000 դրամ պետտուրքը:

13.06.2011 Սուպերմարկետները` տեղեկատվություն տնօրինողներ

Այսուհետ Հայաստանում գործող հետեւյալ 5 սուպերմարկետները` “Երևան Սիթի”, “ՍԱՍ”, “Ֆրեշ”, “Սթար” եւ “Նոր Զովք”, համաձայն “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի, հաշվետու եւ հրապարակային պետք է գործեն հասարակության առաջ:

02.06.2011 Ռոբերտ Քոչարյանն` ընդդեմ "Հրապարակ" օրաթերթի հայցի վերաբերյալ Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունը

Խորհուրդը գտնում է, որ հրապարակված որոշ գնահատողական դատողություններ չեն բխում պատասխանատու եւ բարեխիղճ լրագրության չափանիշներից: Լրատվամիջոցը կարող էր նույն միտքն արտահայտել այլ, նվազ արատավորող բնույթի արտահայտություններ գործածելով: Հետեւաբար, նման պարագայում արտահայտվելու ազատության միջամտության անհրաժեշտությունը կախված կլինի դատաքննության ընթացքում պատասխանող լրատվամիջոցի ներկայացվելիք հիմնավորումներից: