Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

49. Մեդիա մենթորություն Հայաստանում

02.12.2020

Ծրագրի նպատակն է խթանել հետպատերազմյան իրավիճակի օբյեկտիվ և բարձորակ լրագրողական լրահոսի պատրաստմանը՝ ԵՄ երկրների փորձառու լրագրողների կողմից տեղական լրագրողների մենթորության և համատեղ նյութերի պատրաստման միջոցով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել 5 խոշոր և ազդեցիկ լրատվամիջոցների՝ պատերազմական ու ճգնաժամային իրավիճակներ լուսաբանող ներկայացուցիչների, ովքեր կհամագործակցեն տեղական լրագրողների հետ՝ լուսաբանելու հետպատերազմյան ճգնաժամը, հրադադարի փաստաթուղթը, դրա իրագործմանն առնչվող գործընթացներն ու մարդկային պատմությունները։

Ծրագիրը նախատեսում է.

  • Միջազգային մենթորների և տեղացի լրագորողների համատեղ շուրջ 18 օր դաշտային աշխատանք Հայաստանում և Արցախում՝ շարունակելով մենթորությունը նաև առցանց։
  • 5 մենթորական խմբերից յուրաքանչյուրի կողմից առնվազն երկուական լրագրողական նյութի պատրաստում և հրապարակում տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներում։

Ծրագիրն իրականացվում է Միջազգային մեդիա աջակցություն (International Media Support) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի տևողութունը 1 ամիս է։ Այն մեկնարկում է 2020 թ. նոյեմբերի 26-ին և ավարտվում 2020 թ. դեկտեմբերի 31-ին:

← Վերադառնալ ցուցակին