Ծրագրեր
Իրականացված ծրագրեր
17.09.2007 - 14. ԸՆՏՐԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
Ամերիկյան Իրավաբանների Միության ( ABA CEELI) աջակցությամբ։ Տեւողությունը` 3 ամիս (2007 թ. մայիսի 2- հուլիսի 31)։ Ծրագրի նպատակն է խթանել ընտրական վեճերի արդյունավետ լուծման գործընթացը` իրականացնելով դատական պրակտիկայի լայնածավալ մոնիտորինգ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Դիտարկման ամբողջական տեքստը տես՝ այստեղ ։
15.09.2007 - 13. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄիՋՈՑ ԶԼՄ-ԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵԱՀԿ Ե րեւանի գրասենյակի աջակցությամբ։ Տեւողությունը` 2 ամիս։ Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում ընտրական գործընթացների թափանցիկությունը` նպաստելով ընտրական տեղեկատվության մատչելիությանը հայաստանյան լրատվամիջոցների համար:
27.03.2007 - 12. Տեղեկատվության ազատություն
ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Տևողությունը- 10 ամիս, 2006թ.-ի մարտից մինչև դեկտեմբեր: Նախագիծն ունի երեք ուղղություն. 1. "Դու տեղյակ լինելու իրավունք ունես" տեղեկագրի 1 համարի տպագրում - 2006թ. փետրվար- մարտ 2. Տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների եւ քաղաքացիական խմբերի հետ անցկացնել ուսուցում: Նախատեսված է իրականացնել 11 ուսուցում Հայաստանի բոլոր մարզերում: Ուսուցումներն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան կազմակերպության համաֆինանսավորմամբ: 3...
01.11.2005 - 11. Տեղեկատվության ազատություն
Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ: 2005թ. նոյեմբեր - դեկտեմբեր Ծրագիրն ուներ երեք բաղադրիչ. 1. Ուսուցում ուսուցանողների համար` ուսուցանողների հիմնական խումբ նախապատրաստելու նպատակով, 2. Տեղեկատվության ազատության աշխատանքային քննարկում` ՏԱ Երեւանյան սկզբունքներն ընդունելու նպատակով, 3. " Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաաշխություն 2005 "-ի կազմակերպում:
01.09.2004 - 10. Ուսումնական նյութեր ՏԱ ուսուցումներ իրականացնելու համար
Ծրագիրն իրականացվել է "Փոքր դրամաշնորհների ժողովրդավարական հանձնաժողովի" (Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն) աջակցությամբ: 2004թ. սեպտեմբերի 1 - դեկտեմբերի 31 Ծրագրի նպատակն էր մշակել տեղեկատվության ազատության վերաբերյալ չորս ձեռնարկ և մեկ ուսումնական ձեռնարկ: Այս ձեռնարկները հնարավորություն կընձեռեն կազմակերպել ուսուցումներ եւս 3000 մասնակիցների համար (պաշտոնյաներ, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, փաստաբաններ, քաղաքացիներ):
01.07.2004 - 9. Աջակցություն ՏԱ գործընթացին ՀՀ-ում
Ծրագիրն իրականացվել է «ԱՐՏԻԿԼ 19»-ի և Ժողովրդավարության Վեսթմինսթերյան Հիմնադրամի (WFD) աջակցությամբ: 2004թ հուլիսի1 – 2005թ. մարտի 31 Ծրագիրն ուներ երեք բաղադրիչ. 1. Նկարահանել և թողարկել 3 հեռուստատեսային սոցիալական հոլովակ, 2. Կազմակերպել 5 ուսուցումներ ՀԿ-ների, պաշտոնյաների և ԶԼՄ-ների համար, 3. Իրականացնել հանրային մարմիների կողմից ՏԱ օրենքի կիրառման մոնիտորինգ: