Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

ՏԱ վերլուծություններ

Երևանի ավագանու ընտրարշավի լուսաբանումն առցանց ԶԼՄ-ներում

31.05.2013

2013թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Կովկասի ինստիտուտը Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացրեցին առցանց ԶԼՄ-ներում Երևանի 2013թ.-ի Ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանման վերլուծություն: Մշտադիտարկումը ներառել է 2013թ.-ի ապրիլի 7-ից 2013թ.-ի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածը, այսինքն` նախընտրական քարոզչության ողջ ժամնակահատվածը: 

Զեկույցում ներկայացված են մշտադիտարկման նպատակները, մեթոդաբանությունը, տեղեկություններ ընտրարշավի և ընտրարշավի մասնակից կուսակցությունների վերաբերյալ: Զեկույցը ներառում է 4 հիմնական բաժին.

  • Վերաբերմունքներ – այս բաժնում ներկայացված են քաղաքական կուսակցությունների, թեկնածուների, լրագրողների և այլոց արտահայտած վերաբերմունքներն ընտրարշավին մասնակցող կուսակցություններին։
  • Արժեքներ – այս բաժնում ներկայացված են մասնակից կուսակցությունների կրած արժեքների մասին տեղեկություններ։
  • ԶԼՄ-ներ – այս բաժնում ներկայացված են լուսաբանման առանձնահատկությունները:
  • Առաջարկություններ – այս բաժնում մշտադիտարկումն իրականացրած փորձագետները ներկայացրել են իրենց առաջարկություններն ուղղված ինչպես քաղաքական կուսակցություններին, այնպես էլ` լրատվական միջոցներին:

2013թ.-ի Երևանի ավագանու ընտրարշավի լուսաբանումը առցանց ԶԼՄ-ներում. մշտադիտարկման արդյունքների զեկույց 
 

 

← Վերադառնալ ցուցակին