Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

ՏԱ վերլուծություններ

Ի՞նչքան պարգևավճար են ստացել ՀՀ պաշտոնյաները

02.04.2019

Պաշտոնյաների ստացած պարգևավճարները անձնական տվյալներ են, սակայն մենք՝ հարկատուներս, իրավունք ունենք իմանալ՝ որքանով արդյունավետ են ծախսվում մեր վճարած հարկերը։ Երկու ամիս է՝ հանրությունն ակտիվ քննարկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տարեվերջյան պարգևավճարներն ու դրանց թափանցիկությանն առնչվող հարցերը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2019 թվականի հունվարի 29-ին տեղեկություն ստանալու հարցումներ ուղարկեց ՀՀ նախարարություններ, Երևանի քաղաքապետարան և քաղաքի վարչական շրջաններ, ՄԻՊ գրասենյակ և Պետական վերահսկողության ծառայություն՝ խնդրելով տրամադրել 2016, 2017, 2018 թվականների դեկտեմբերի ընթացքում պարգևավճար ստացած անձանց ցանկն ու յուրաքանչյուրի ստացած պարգևավաճարի չափը (ընդամենը 32 հարցում):

Նախարարություններից երկուսը մնացել են անդրդվելի և մերժել են պարգևավճարների մասին տեղեկատիվություն տրամադրել։ Դրանք են՝ Առողջապահության (http://www.givemeinfo.am/hy/case/2564/) և Պաշտպանության նախարարությունները (http://www.givemeinfo.am/hy/case/2573/):

Ընդհանուր առմամբ՝ լիարժեք են պատասխանել 32 գերատեսչությունից 20-ը: Հարկ է նշել, որ նրանցից միայն 3-ն են, որ հարցմանը լիարժեք պատասխան են ուղարկել՝ առանց լրացուցիչ ժամկետ խնդրելու: Ամենաարագը պատասխանել է Դավիթաշեն վարչական շրջանը՝ հարցման պատասխանն ուղարկելով անմիջապես հաջորդ օրը(http://www.givemeinfo.am/hy/case/2600/), Կենտրոն վարչական շրջանի և Մշակույթի նախարարության(http://www.givemeinfo.am/hy/case/2579/) պատասխանները ԻԱԿ-ն ստացել է 5-օրյա ժամկետում:

 

 

Ժամանակին լիարժեք

Ուշացած լիարժեք

Թերի պատասխան

Անհիմն մերժում

Նախարարություններ

5

1

9

2

Երևանի քաղաքապետարան, վարչական շրջաններ

2

11

-

-

ՄԻՊ և Պետական վերահսկողական ծառայություն

1

 

1

 

Ընդամենը

8

12

10

2

Ընդամենը

20 լիարժեք

10 թերի

2 մերժում

 

Պատասխանի բովանդակության առումով փաստորեն լավագույնը Երևանի քաղաքապետապանի պատասխանն է, որը թեև որոշակի ուշացումով, սակայն լիարժեք տրամադրել է պահանջված ողջ տեղեկատվությունը՝ տալով ոչ միայն Երևանի քաղաքապետարանի, այլև բոլոր մյուս վարչական շրջանների պարգևավճարների մասին պահանջվող ամբողջական տեղեկատվություն: Հարկ է նշել, որ Քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխաններն ամենաամբողջականն են և ներկայացնում են ԻԱԿ-ի կողմից պահանջվող լիարժեք տեղեկատվությունը՝ առանց ապանձնավորման և խմբավորման (http://www.givemeinfo.am/hy/case/2561/): Լիարժեք է որակվել նաև Գյուղատնտեսության, Սփյուռքի, Սպորտի և երիտասարդության, Արտաքին գործերի, Ֆինանսների նախարարությունների և ՄԻՊ գրասենյակի պատասխանները:
 
Հարկ է նշել, որ լիարժեք պատասխանները, որոնք կամ ներկայացրել են պահանջված ողջ անվանացանկը և յուրաքանչյուր անձի ստացած պարգևավճարի չափը, կամ ներկայացրել են հաստիքացանկն ապանձնավորված, բայց ցանկից հստակ երևում է պարգևավճար ստացած անձանց քանակը, նրանցից յուրաքանչյուրի (կամ որոշ դեպքերում հիմնական մասի) հաստիքը և ստացած վճարի չափը։ Այս պատկերը հնարավորություն է տալիս ակնհայտ տեսնել՝ արդյոք այս գործընթացում որևէ չարաշահում կամ կողմնապահություն եղել է, թե ոչ։

Պետական վերահսկողության ծառայությունը և ինը նախարարություն տրամադրել են թերի պատասխան: Թերի են որակվել Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների պատասխանները: Հիմնականում այսօրինակ պատասխաններում պարգևատրված պետական աշխատողների ցանկը ներկայացված է ոչ միայն ապանձնավորված, այլև խմբավորված (օրիանակ՝ բոլոր գլխավոր մասնագետները խմբավորված են մի տողի տակ և նշվում է նրանց ստացած ընդհանուր գումարը)։

← Վերադառնալ ցուցակին