Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

ՏԱ վերլուծություններ

ԻԱԿ-ն ամփոփում է պետական մարմիններում առկա ծառայողական ավտոմեքենաների քանակը, դրանց պետհամարանիշներն ու մակնիշները

30.10.2019

Պետական կառույցներում առկա ծառայողական ավտոմեքենաների քանակը և դրանց մակնիշների ու պետհամարանիշների մասին տեղեկություն ստանալու նպատակով 2019 թ.-ի հոկտեմբերի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 19 պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե քանի ծառայողական ավտոմեքենա կա տվյալ գերատեսչությունում՝ ներկայացնելով մեքենաների ցանկը, յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը:

Ուղարկված հարցումները բաշխված էին հետևյալ կերպ.
ՀՀ նախարարություններ - 12 հարցում
ՀՀ Կառավարությանն առընթեր/Վարչապետին ենթակա մարմիններ-7 հարցում

Հարցված 19 կառույցներից լիարժեք պատասխան տրամադրել են 18-ը։ ՀՀ ոստիկանությունը հարցմանը չի պատասխանել։ Գերատեսչություններից մեկը՝ Պաշտպանության նախարարությունը, գրավոր մերժել է տեղեկությունների տրամադրումը՝ որպես օրինական հիմք նշելով այն հանգամանքը, որ նախարարության հաշվեկշռում գտնվող մեքենանները համարվում են սպառազինություն, և դրանց մասին տեղեկատվությունը համարվում է գաղտնիք և պաշտպանվում օրենսդրությամբ:
Այսպիսով, տվյալներն ամփոփվել են ըստ 17 մարմինների ներկայացրած տեղեկատվության:

Ծառայողական մեքենաների քանակը հետևյալն է.

Պետական կառավարման մարմին

Մեքենաների քանակ

Պետական եկամուտների կոմիտե

169

Վարչապետի աշխատակազմ

55

Ազգային ժողով

48

Ազգային անվտանգության ծառայություն

43

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

27

Նախագահի աշխատակազմ

20

Շրջակա միջավայրի նախարարություն

13

Կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

11

Արտաքին գործերի նախարարություն

11

Էկոնոմիկայի նախարարություն

9

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

8

Առողջապահության նախարարություն

8

Ֆինանսների նախարարություն

7

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

5

Արդարադատության նախարարություն

4

Պետական վերահսկողական ծառայություն

3

Արտակարգ իրավիճակների նախարարություն

2

 

Ըստ հարցումների՝ ամենաշատ ծառայողական մեքենա ունի Պետական եկամուտների կոմիտեն՝ 169 մեքենա: 2-ր տեղում Վարչապետի աշխատակազմն է՝ 55 մեքենա, 3-րդ-ում՝ 48 մեքենայով Ազգային ժողովն է: 

Ամենաքիչ ծառայողական մեքենա ունի Արտակարգ իրավիճակների նախարարությունը (2 մեքենա):

Նախարարություններից ամենաշատ ծառայողական մեքենան ունի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր առանձնացված ստորաբաժանումներով՝ 27 մեքենա:

Ծառայողական մեքենանների մակնիշների մեջ ամենաշատը հանդիպում են Toyota, Hyundai, Kia և Nisan մակնիշի մեքենաները:

Այսպիսով, ըստ հարցման պատասխանների՝ ՀՀ պետական կառավարման 17 մարմիններում առկա է 443 ծառայողական մեքենա, որից 223-ը (50.3%) Toyota մակնիշի է:

Ստորև ներկայացնում ենք պաշտոնական պատասխանների հղումները, որտեղ կարելի է գտնել տվյալ գերատեսչության ծառայողական մեքենաների ցանկը, ինչպես նաև յուրաքանչյուր մեքենայի մակնիշն ու պետհամարանիշը. 

  1. Առողջապահության նախարարություն
  2. Ֆինանսների նախարարություն
  3. Էկոնոմիկայի նախարարություն
  4. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
  5. Կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
  6. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  7. Արտաքին գործերի նախարարություն
  8. Արդարադատության նախարարություն
  9. Շրջակա միջավայրի նախարարություն
  10. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
  11. Պետական եկամուտների կոմիտե
  12. Ազգային անվտանգության ծառայություն
  13. Պետական վերահսկողական ծառայություն
  14. Ազգային ժողով
  15. Նախագահի աշխատակազմ
  16. Վարչապետի աշխատակազմ
  17. Արտակարգ իրավիճակների նախարարություն 

← Վերադառնալ ցուցակին