Հրապարակումներ
Վերլուծություններ
Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարություն
22.06.2022

Սույն փաստաթուղթը ՀՀ Կառավարության ռազմավարությունն է, որը համախմբում է կառավարության, քաղաքացիական հասարակության եւ քաղաքացիների ջանքերը՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին: Ազգային ռազմավարությունը նախատեսում է ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակը, նպատակը, ժամանակակից մեթոդներն ու գործիքակազմը։
Փաստաթուղթը սահմանում է ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները, որոնցով պետք է առաջնորդվի ՀՀ կառավարությունը հասարակության, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցվելիս: Այն նախատեսում է հրատապ եւ անհետաձգելի գործողությունների համալիր Հայաստանի Հանրապետությունը, նրա ինստիտուտներին եւ քաղաքացիներին ապատեղեկատվությունից պաշտպանելու նպատակով։
Ռազմավարությունը մշակել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։
Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը