Հրապարակումներ
Վերլուծություններ

20.04.2022 - Մեկ անձից իրականացվող գնումների ծավալները և մրցակցային ձեվի ընտրության այլընտրանքային հնարավորությունները
«Մեկ անձից իրականացվող գնումների ծավալները և մրցակցային ձևի ընտրության այլընտրանքային հնարավորությունները» հետազոտության զեկույցը մշակվել է «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերության (ՀԿ Կենտրոն) առաջնորդությամբ և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) ու «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ կազմված կոնսորցիումի միջոցով։

01.02.2022 - Հայաստանյան մեդիա ոլորտի քարտեզագրում ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում
«Հայաստանյան մեդիա ոլորտի քարտեզագրում ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում» հետազոտությունն իրականացվել է 2021թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Հետազոտության նպատակն է ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում քարտեզագրել ՀՀ մեդիա միջավայրը, առանձնացնել ոլորտում հիմնական ազդեցություն ունեցողներին, նկատել ապատեղեկատվության տարածման առկա օրինաչափությունները, կեղծ լուրերի ձևավորման և տարածման յուրահատկությունները։ Հետազոտությունը նաև բացահայտում է ապատեղեկատվության, կեղծ լուրերի դեմ պայքարի ժամանակակից մեթոդները և գործիքակազմը, որն այսօր առկա է հայաստանյան մեդիա ոլորտում։

07.06.2021 - Ամփոփելով 2020 թվականի արդյունքները
Պետական կառավարման համակարգի կողմից ստացված տեղեկություն ստանալու հարցումների թիվը պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել ՀՀ վարչապետի աշխատակազմ և նախարարություններ։ Տրամադրված պաշտոնական պատասխանների համաձայն՝ 2020 թվականի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմը և 11 նախարարությունները ստացել են 20187 հարցում, որից 1802-ը (ընդհանուր հարցումների 8.9%-ը)՝ թղթային եղանակով։

25.05.2021 - Սև ցուցակ. 10 տարվա ամփոփում, 2011-2020թ.թ.
2001թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակում է Սև ցուցակ, որում ընդգրկվում են այն պաշտոնյաներն ու պետական մարմինները, որոնք խախտում են անձանց տեղեկություն ստանալու իրավունքը: 2011 թվականին ԻԱԿ-ն ամփոփել էր նախորդող տարիների (2003-2011թ.թ.) Սև ցուցակներում հայտնված անձանց ընդհանրական պատկերը։ Ստորև ներկայացվում է 2011-2020թ.թ.-ին հրապարակված Սև ցուցակների ամփոփումը։

05.05.2021 - Գաղտնագրված ոչ մի տեղեկություն 2020-ի ընթացքում հանրության համար հասանելի չի դարձել
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկություն ստանալու հարցումների պատասխանները ցույց են տալիս, որ 2020 թվականի ընթացքում գաղտնազերծման գործընթաց իրականացրել է միայն Ազգային անվտանգության ծառայությունը։ 37 պետական մարմին տեղեկացնում են, որ իրենց աշխատակազմի տնօրինության տակ գտնվող ոչ մի փաստաթուղթ չի գաղտնազերծվել։ Պաշտպանության նախարարությունը հարցմանը չի պատասխանել։

08.02.2021 - Ինչ հիմքերով են մերժվում տեղեկություն ստանալու հարցումները
Տեղեկություն ստանալու հարցումների առավել հաճախ կիրառվող մերժման հիմքերը պարզելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021 թվականի հունվարին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել պետական կառավարման 40 մարմին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե տեղեկություն ստանալու քանի հարցում է մերժել կառույցը 2020թ. ընթացքում։ ԻԱԿ-ը խնդրել էր նաև հստակեցնել, թե տեղեկություն ստանալու հարցումներից քանիսն են մերժվել անձնական տվյալների, և քանիսը՝ պետական և/կամ ծառայողական գաղտնիքի պաշտպանության հիմքով։