Հրապարակումներ
Վերլուծություններ

15.03.2017 - Պրոակտիվ հրապարակման ապահովումը պաշտոնական ինտերնետային կայքերում
Այս մոնիտորինգի նպատակն է ներկայացնել Տեղեկատվության ազատության պրոակտիվ հրապարակման օրենսդրական հիմքերը, գնահատել, թե ՀՀ պետական կառավարման մարմիններն ինչպես են իրականացնում տեղեկատվության պրոակտիվ հրապարակումը պաշտոնական ինտերնետային կայքերում, ինչպես են կիրառվում տեղեկատվության ազատության իրավունքի իրացման էլեկտրոնային հնարավորությունները, ինչպես նաև վերհանել ոլորտում առկա խնդիրներն ու համապատասխան առաջարկություներ ներկայացնել պետական կառավարման մարմիններին: Մոնիտորինգն իրականացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՍեքԴև հիմնադրամի աջակցությամբ:

07.09.2016 - Պետական կառավարման մարմինների ՏԱ վարկանիշը 2016թ.-ին
Այս տարի Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երրորդ անգամ Հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի միջոցով գնահատեց պետական կառավարման մարմինների հրապարակայնության և թափանցիկության մակարդակը: 2014թ.-ից ի վեր մարմինների թափանցիկությունն ու հրապարակայնությունը գնահատվում են երեք բաժնից հիսուներեք հարցից բաղկացած հարցաշարով:

25.08.2016 - Կրճատվեցի՞ն ի վերջո ծառայողական մեքենաները
Պետական մարմինների ծառայողական մեքենաների կրճատման վերաբերյալ հայտարարությունները ճշտելու նպատակով 2016 թվականի հուլիսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցումներով դիմեց ՀՀ կառավարությանը, առընթեր պետական մարմիններին, նախարարություններին և մարզպետարաններին։ ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել կրճատված մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը, ինչպես նաև ներկայացնել կրճատված վարորդների ցանկը:

28.06.2016 - Նախարարությունները չեն կատարում Պետական գաղտնիքի մասին օրենքը
ՀՀ պետական կառավարման մարմինները փաստաթղթեր չեն գաղտնազերծում։ Սա են վկայում գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ ԻԱԿ-ի հարցումները ուղղված բոլոր նախարարութուններին։

20.10.2015 - Հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքս - 2015. արդյունքների ամփոփում
2015թ.ին գնահատվել են ՀՀ Նախագահի աշխատակազմը, ՀՀ ԱԺ աշխատակազմը, ՀՀ կառավարության աշխատակազմը, ՀՀ նախարարությունները, մարզպետարանները և կառավարությանն առընթեր մարմինները, ընդհանուր` 36 մարմին: 2015թ.-ի արդյունքները ներառում են 2014թ.-ի սեպտեմբերի 28-ից 2015թ.-ի սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածը։

18.02.2015 - Փաստաթղթերը գաղտնագրվում են, և դրանց մասին մոռանում են մեկընդմիշտ
2015թ.-ի հունվարի 30-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ բոլոր նախարարություններին` պարզելու, թե արդյոք տվյալ նախարարությունը 2014թ.-ին գաղտնազերծե՞լ է գաղտնի փաստաթղթեր։ ԻԱԿ-ի հարցումները ցույց տվեցին, որ ՀՀ նախարարություններից ոչ մեկը անցյալ տարվա ընթացքում որեւէ փաստաթուղթ չի գաղտնազերծել։