Հրապարակումներ
Վերլուծություններ

10.06.2014 - Նախարարությունները պատասխանում են էլեկտրոնային հարցումներին
Հարցումներին պատասխանել են 18 նախարարություններից 16-ը: Պատասխան չի ստացվել ՀՀ պաշտպանության եւ ՀՀ սփյուռքի նախարարություններից:
10.03.2014 - ԻԱԿ-ն ամփոփում է 2013 թվականը
2013 թ.-ի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների ներկայացրել է տեղեկություն ստանալու 203 հարցում: Տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ ԻԱԿ-ի նախաձեռնած դատական գործերից ավարտվել է 5-ը:

28.08.2013 - Տեղեկատվության ազատության դատական պրակտիկան 2011-2013թ.թ.
2005թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: Որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք` ԻԱԿ-ի ընտրած հիմնական գործիքներից մեկը ռազմավարական դատական գործերի ստեղծումն է: Այսպես, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ոչ միայն ՏԱ իրավունքի խախտման դեպքում պաշտպանում է ՏԱ իր իրավունքը, այլ նաեւ իրականացնում է ռազմավարական դատավարություն:

31.05.2013 - Երևանի ավագանու ընտրարշավի լուսաբանումն առցանց ԶԼՄ-ներում
2013թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Կովկասի ինստիտուտը Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացրեցին առցանց ԶԼՄ-ներում Երևանի 2013թ.-ի Ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանման վերլուծություն:

28.05.2013 - ԻԱԿ-ի 2012 թվականի հարցումների վերլուծություն
Յուրաքանչյուր տարի Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարյուրավոր գրավոր հարցումներ է ուղարկում տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների` ստանալու համար իր կամ իրեն դիմած քաղաքացիների եւ լրագրողների համար անհրաժեշտ տեղեկությունները: Բացի այդ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն տնօրինող մարմիններին ներկայացնում է նպատակային հարցումներ` որոնք միտված են պարզելու, թե որքանով են այս կամ այն մարմիններն արդարացի եւ հիմնավորված ծախսում պետական բյուջեի միջոցները:

30.01.2013 - 305 մլն դրամ բյուջեից` որպես պարգեւատրում
2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցումներ ուղարկեց մի շարք պետական կառույցների՝ պարզելու, թե որքանով այս մարմիններն արդարացի եւ հիմնավորված են ծախսում պետական բյուջեի միջոցները։ Այս հարցումները միեւնույն ժամանակ հնարավորություն տվեցին պարզել, թե ինչպես են պետական մարմինները կիրառում տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը: