Հրապարակումներ
Վերլուծություններ

14.05.2012 - Տեղեկատվության ազատությունը քաղաքապետարաններում-2012
2012թ.-ի փետրվարին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հացումներով դիմել էր Հայաստանի 49 քաղաքների ղեկավարներին (այդ թվում` Երևանի քաղաքապետին)` խնդրելով տեղեկություններ տվյալ քաղաքում ձյան մաքրման աշխատանքների համար 2011 և 2012թ.թ.-ին նախատեսված և հատկացված (ծախսված) գումարների վերաբերյալ:

05.04.2012 - Թղթի գնումները նախարարություններում 2011-2012
2012թ.-ին թղթի ձեռքբերման նպատակով ամենաշատ գումարը նախատեսվել է ՀՀ ֆինանսների նախարարության համար` 10.960.000 ՀՀ դրամ, իսկ ամենաքիչ գումարը` ՀՀ սփյուռքի նախարարության համար` 840.000 ՀՀ դրամ:

23.09.2011 - Տեղեկատվության ազատությունը Հայաստանում 2011
2011թ.-ի սեպտեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հանրությանը ներկայացրեց “Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում 2011թ.” մոնիտորինգի արդյունքները, որը հնարավորություն տվեց պարզել տեղեկատվության ազատության առկա վիճակը Հայաստանում։

07.09.2011 - Նախարարական եկամուտներ 2010
2010թ.-ին նախարարներից ամենաշատ եկամուտն ունեցել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նրա եկամուտը կազմել է 326.543.484 դրամ, որը ավելի քան 100 անգամ գերազանցում է ամենաքիչ եկամուտը ստացած Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եկամուտը (3.071.600 դրամ): Հարկ է նշել, որ նախարարների ցուցակում Հարություն Քուշկյանն ամենաշատ եկամուտն է ունեցել նաև 2008 (381.607.396 դրամ) և 2009 (341.615.000 դրամ) թվականներին:

06.09.2011 - Մարզպետական եկամուտներ 2010
2010թ.-ին ամենաշատ եկամուտն ունեցել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը` 17.739.735 դրամ: Նրան շատ քիչ է զիջում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ում ստացած ընդհանուր` գույքով և դրամով եկամուտը կազմում է 17.661.420 դրամ:

25.07.2011 - Գրենական պարագաների գնումները նախարարություններերում 2009-2011թթ..
2011թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցումներ է ուղարկել ՀՀ բոլոր նախարարություններ` պարզելու համար, թե պետական կառավարման համակարգում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբերի համակարգը ներդնելու շնորհիվ նախարարություններում նվազե՞լ են գրենական պարագաների համար ծախսվող գումարները և եթե այո, ապա որքանո՞վ են նվազել, թե Մալբերին այդ առումով գրենական ծախսերի ծավալների վրա որեւէ ազդեցություն չի ունեցել: