Հրապարակումներ
Վերլուծություններ

14.07.2011 - Տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման պրակտիկան. 2011թ. երկրորդ եռամսյակ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ. հուլիսի 14-ին հրապարակեց 2011թ.-ի երկրորդ եռամսյակում տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման պրակտիկան:
26.05.2011 - Տեղեկատվության ազատությունը նախարարություններում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2010թ.-ի նոյեմբերի 27-ին եւ 2011թ.-ի փետրվարի 7-ին տեղեկատվություն ստանալու հարցումներ է ուղարկել ՀՀ բոլոր նախարարություններին: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի այս նախաձեռնությունը բացի օգտակար տեղեկություններից, հնարավորություն տվեց նաեւ պարզել, թե ինչպես է նախարարություններից յուրաքանչյուրը կիրառում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը, որքանով են թափանցիկ հրապարակային աշխատում` համաձայն օրենքի պահանջների:
11.05.2011 - Տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման պրակտիկան. 2011թ. առաջին եռամսյակ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ. մայիսի 9-ին հրապարակեց 2011թ.-ի առաջին եռամսյակում տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման պրակտիկան:
17.09.2010 - Նախարարական եկամուտներ-2009թ.
2010թ.-ի օգոստոսին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից ստացավ ՀՀ բոլոր նախարարների 2009թ.-ի գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները:
02.09.2010 - Մարզպետական եկամուտներ-2009
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2010 թվականի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտե` ՀՀ մարզպետների գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքներն ստանալու համար:
31.08.2010 - Տեղեկատվության ազատությունը Երեւանի վարչական շրջաններում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2010 թվականի հունիսի 28-ին տեղեկատվություն ստանալու հարցումներ ուղարկեց Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարներին` նպատակ ունենալով պարզել, թե տվյալ վարչական շրջանում որտե՞ղ են գործում վճարովի ավտոկայանատեղեր, կա՞ որեւէ իրավական ակտ, որի հիման վրա Երեւանի փողոցներում անհայտ անձինք ավտոմեքենայի կայանման համար գումար են գանձում, օրինական են արդյոք այդ գանձումները, եթե ոչ, ապա ում կարելի է բողոքարկել ավտոկայանման համար գումար պահանջելու դեպքում: