Մեր մասին
Անձնակազմ
Շուշան Դոյդոյան
Նախագահ
Շուշան Դոյդոյանը, 2001թ.-ից մինչ օրս Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահն է: Շ. Դոյդոյանը տեղեկատվության ազատության իրավունքի ջատագովներից է, ով նախաձեռնել եւ նպաստել է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի ընդունմանը 2003թ.:
Շուշան Դոյդոյանը նաև Երևանի պետական համալսարանի դոցենտ է: Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիակայի և իրավաբանության ֆակուլտետները: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում արդեն 12 տարի դասավանդում է "Լրագրողական էթիկա", "ԶԼՄ օրենսդրություն" հեղիանակային առարկաները: Նա բանասիրական գիտությունների թեկնածու է: Տեղեկատվության ազատությանը և ԶԼՄ օրենսդրությանն առընչվող ավելի քան 60 գիտական հոդվածների հեղինակ է, մի քանի տասնյակ գրքերի հեղինակ:
2004-2006թ.թ. եւ 2010թ.-ից մինչ օրս Շուշան Դոյդոյանը ՏԱ Պաշտպանների ցանցի ղեկավար կոմիտեի անդամ է: Նա նաեւ Եվրոպայի տեղեկատվության մատչելիության հիմնադիր անդամ է: Նրա այժմյան աշխատանքը ներառում է քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ուսուցումներ տեղեկատվության ազատության վերաբերյալ, “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կիրառման մոնիտորինգ, հասարակական լայնամասշտաբ ծրագրերի կազմակերպում, քաղաքացիներին տեղեկատվության ազատության մասին խորհրդատվության տրամադրում, ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքացիական ծառայողների համար “Ինչպես օգտագործել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” ձեռնարկների եւ գրքույկների հրապարակում:

Լիանա Դոյդոյան
Ծրագրերի իրականացման ղեկավար, ԻԱԿ փորձագետ
Լիանա Դոյդոյանը “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի հիմնադիր անդամ է: Այժմ ղեկավարում է կենտրոնի կողմից իրականացվող և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի կողմից ֆինանասավորվող “Տեխնիկական աջակցություն Տեղեկատվական վեճերի խորհրդին” ծրագիրը: 2003թ.-ից մինչ օրս որպես ՏԱ ուսուցանող, ՏԱ այլ փորձագետների հետ անցկացնում է ԻԱԿ-ի կողմից իրականացվող “Ինչպես կիրառել Տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը” թեմայով ուսուցումները ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում: Նրա այժմյան աշխատանքը ներառում է նաև էլեկտրոնային պաշտոնական տեղեկատվության մատչելիության մոնիտորինգ, պետական գերատեսչությունների ինտերնետային կայքերի վերլուծություն:
Լ. Դոյդոյանն ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ստացել մագիստրոսի կոչում: 2001թ.-ից նաև “Համահայկական ցանց” ՀԿ-ի հիմնադիր անդամ է: Ղեկավարել է այս կազմակերպության “.am” բաժինը, որը հրապարակել է “.am-տեխնոլոգիաներ” ամսագիրը և “.am” էլեկտրոնային շաբաթաթերթը: 2004թ.-ից մինչ 2009թ.-ը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ինտերնետային բաժնի գլխավոր խմբագիրն է եղել:
2005թ.-ից մինչ օրս դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում` էլեկտրոնային կառավարում և նոր մեդիա առարկան: Որպես ՏԱ փորձագետ մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսների և սեմինարների: Հեղինակն է 2 տասնյակից ավելի մասնագիտական հոդվածների և վերլուծությունների:

Գեւորգ Հայրապետյան
Իրավական ծրագրերի ղեկավար
Գեւորգ Հայրապետյանն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանն է 2005թ.-ից: 2007թ.-ին Գեւորգ Հայրապետյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը
, 2006թ.-ին` ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Իրավաբանական կլինիկան: Ավարտական աշխատանքի թեման է “Տեղեկատվության ազատությունը Հայաստանի Հանրապետությունում”: Տեղեկատվության ազատության ոլորտում վերապատրաստում է անցել Ուկրաինայում (Կիեւ, 2005) եւ Չեխիայում (Պրահա, 2007): Տեղեկատվության ազատության փորձագետ է:
Հեղինակել է Տեղեկատվության ազատության վերաբերյալ 4 գիրք` “Տեղեկություն ստանալու իրավունք. Դատական գործերի ժողովածու 2001-2006” (Երեւան, 2006, համահեղինակ` Շուշան Դոյդոյան), “Հրապարակային ընտրություններ. Ինչպես ստանալ տեղեկատվություն ընտրական գործընթացներում” (Երեւան, 2007, համահեղինակ` Մարինե Հակոբյան), “Տեղեկություն ստանալու իրավունք. Դատական գործերի ժողովածու 2007-2010. Գիրք 2” (Երեւան, 2010, համահեղինակ` Շուշան Դոյդոյան) “Տեղեկատվության ազատության իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում. Մեկնաբանություններ” (Երեւան, 2010, համահեղինակներ` Շուշան Դոյդոյան, Կարապետ Հարությունյան): Հեղինակել է նաեւ Տեղեկատվության ազատության վերաբերյալ ավելի քան 15 հոդված:
Անահիտ Քոչարյան
Ուսումնական ծրագրերի պատասխանատու
Անահիտ Քոչարյանը “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի անդամ է: Կենտրոնում հրապարակումներով հանդես է եկել մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքի հիմնահարցերի վերաբերյալ, որոնք ԻԱԿ-ի պաշտոնական կայքում եւ “Դու տեղյակ լինելու իրավունք ունես” տեղեկագրում: 2008թ. հուլիսի 1-ից Անահիտ Քոչարյանը աշխատանքի է ընդունվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող "Տեղեկատվության մատչելիությունը որպես համայնքային մասնակցության միջոց" ծրագրում` որպես ուսումնական ծրագրերի համակարգող:
Ա. Քոչարյանը 2002թ. ավարտել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Իսկ 2004թ. ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Այժմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության եւ պատմության ամբիոնի հայցորդ է, աշխատում է “Դատական իշխանություն եւ մամուլ” դիսերտացիոն թեմայի վրա:
Կարեն Մեժլումյան
ԻԱԿ իրավաբան
Կարեն Մեժլումյանը 2008-2011թթ.. աշխատել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնում որպես իրավաբանէ: 2001թ. է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի անդամ է:
1994-1999 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է «Գլաձոր» համալսարանի իրավբանական ֆակուլտետը: 2005թ-ին հանձնել է պետական քննություն և ստացել պետական նմուշի դիպլոմ: 2001թ-ից փաստաբան է, սկզբում լինելով Փաստաբանների Միջազգային Միության անդամ, իսկ 2005թ-ից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ:
2009 թ-ից ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ է: 2009թ-ից ՀՀ հանրային խորհրդի ձեռնարկատիրական գործունեության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ է:
Մարինե Հակոբյան
ԻԱԿ փորձագետ
1989 թվականին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվ. թիվ 2 միջն.դպրոցը, 1996 թվականին՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլագիա ֆակուլտետը, սովորել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում։ 1990 թ.-ից մինչ օրս աշխատում է Հայաստանի խորհրդարանում. նախ, որպես Գերագույն Խորհրդի Մարդու իրավունքների և ազգությունների հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր փորձագետ, այնուհետև՝ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր փորձագետ։ 1995-ից զբաղվում է մանկավարժական գործունեությամբ, ղեկավարել է "Նորք-Մարաշ" բարեգործական հիմնադրամը, եղել է ԳԱԱ պրեզիդենտի իրավախորհրդատու, Կրթության և գիտության նախարարի հասարակական խորհրդական։ Որպես փորձագետ ընդգրկվել է կրթության, սոցիալական, տեղեկատվական և զանգվածային լրատվության ոլորտները կարգավորող իրավական ակտերի և այլ հետազոտական, վերլուծական աշխատանքների իրականացման աշխատանքներում, ուսուցողական ծրագրերում։ Հեղինակ է շուրջ երեք տասնյակ ձեռնարկների, ուղեցույցների, հոդվածների և վերլուծական նյութերի։
Սվետլանա Ստեփանյան
Գրասենյակի ադմինիստրատոր
Սվետլանա Ստեփանյանը դարձել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի անձնակազմի անդամ 2010թ. մայիսից: Սվետլանա Ստեփանյանը ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը:
Մարինա Սաֆարյան
Հաշվապահ
Մարինա Սաֆարյանը Ինֆորմացիայի ազատության կենտրոն գլխավոր հաշվապահն է համատեղության կարգով: Նա իրականացնում է Կենտրոնի ամբողջ ֆինասական փաստաթղթաշրջանառությունը և ֆինանսական վերլուծությունը` հանդես գալով ինչպես տեղական հարկային և սոցիալական ապահովա•րության պետական մարմիններում, այնպես էլ բանկային հաստատությունում:
Մ.Սաֆարյանը 2002թ.-ին ավարտել է “Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիայի” Տնտեսագիտական բաժինը “Հաշվապահական հաշվառում և աուդիտ” մասնագիտությամբ ստանալով “բակալավր”-ի, իսկ 2002- 2004թթ.. նույն մասնագիտությամբ ստացել է “մագիստրոս”-ի կոչումով պետական գերազանցության դիպլոմ: 2000-2002թ.թ. ընթացքում միաժամանակ սովորել և ավարտել է ՀՀ. Երևանում, “Տեխասի A&M համալսարան”-ի մ/ճ “Ագրոբիզնեսի Ուսուցման Կենտրոն”-ի տնտեսագիտական բաժինը `ագրոբիզնեսի մասնագիտությամբ, ուր ամբողջ 2 տարվա դասընթացը անցել է անգլերեն լեզվով` ստանալով սերտիֆիկատ: Այժմ համարվում է ACCA-ի 6-րդ փուլի ուսանող: 2006թ.-ից առ այսօր որպես հիմնական աշխատավայր աշխատում է “Գրանթ Թորնթոն” ՓԲԸ-ում` որպես հաշվապահ: