Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Տեսադարան

18.11.2011 - Մասնագետները դժգոհ են ՍԴ որոշումից

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարի կարծիքով, ՍԴ-ն սխալ գործեց` իր ուղերձը հասցեագրելով իրավակիրառողներին եւ ոչ օրենսդիրին: «Օրենքն է վատը, այսինքն 1087.1 հոդվածն է, որ անորոշ է, թույլ է տալիս սուբյեկտիվ կամակայական մոտեցումներ, բայց մենք օրենքի հոդվածը թողնում ենք նույնը, պարզապես ՍԴ-ն բարձր, շատ լավ, սիրուն սկզբունքներ է եւս մեկ անգամ ամրագրում, ինչպես բազմիցս իր որոշումներում ամրագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Դատավորը, որը ցանկություն ունի կիրառելու այդ սկզբունքները, իր որոշումները կայացնելիս այսպես թե այնպես ուներ այդ օրենսդրական հիմքը նայելու, դրանից օգտվելու եւ հենվելու», - ասաց Դոյդոյանը: Այնուամենայնիվ, Դոյդոյանի կանխատեսմամբ` նշված ուղենիշները ինչ-որ չափով կզսպեն դատարաններին:

11.11.2011 - Զրպարտություն և վիրավորանք. "Մամուլի ակումբ" հաղորդումը վարում է Շուշան Դոյդոյանը

Հաղորդման մասնակիցներն են Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը և "Չորրորդ ինքնիշխանություն" թերթի թղթակից Գոհար Վեզիրյանը: Քննարկվում է միմյանց միջև ծագած դատական վեճը:

29.09.2011 - ՏԱ մրցանակաբաշխություն 2011-ը՝ Երկիր մեդիայի եթերում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ամենամյա Ոսկե բանալի եւ Ժանգոտ կողպեք մրցանակաբաշխության լուսաբանումը ՞Երկիր մեդիա՞ հեռուստաընկերությամբ::

05.07.2011 - Տեղեկացված լինելն իրավունք է

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հարցազրույցը "Ա1+"-ին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

17.06.2011 - slaq.am «Քուշկյանն արհամարում է»

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն հրապարակել է 2011 թ. առաջին եռամսյակում տեղեկատվության տրամադրման առումով ամենափակ անձանց ցուցակը, որոնք խախտել են ինֆորմացիա ստանալու իրավունքը:

28.04.2011 - Զրպարտություն և վիրավորանք. ԶԼՄ-ի դեմ հարուցված գործերի մասին

Ազատաություն ռադիոկայանի "Տեսակետների խաչմերուկ" հաղորդաշարի եթերում զրպարտության և վիրավորանքի համար ԶԼՄ-ների դեմ հարուցվող դատական հայցերի մասին են խոսում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը և ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Զրույցը վարում է Աննա Իսրայելյանը: