Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Տեսադարան

05.07.2011 - Տեղեկացված լինելն իրավունք է

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հարցազրույցը "Ա1+"-ին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

17.06.2011 - slaq.am «Քուշկյանն արհամարում է»

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն հրապարակել է 2011 թ. առաջին եռամսյակում տեղեկատվության տրամադրման առումով ամենափակ անձանց ցուցակը, որոնք խախտել են ինֆորմացիա ստանալու իրավունքը:

28.04.2011 - Զրպարտություն և վիրավորանք. ԶԼՄ-ի դեմ հարուցված գործերի մասին

Ազատաություն ռադիոկայանի "Տեսակետների խաչմերուկ" հաղորդաշարի եթերում զրպարտության և վիրավորանքի համար ԶԼՄ-ների դեմ հարուցվող դատական հայցերի մասին են խոսում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը և ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Զրույցը վարում է Աննա Իսրայելյանը:

25.11.2010 - Տեղեկություն ստանալու քո իրավունքը, ուսուցողական տեսանյութ ուսանողների համար

Տեսաֆիլմը նախատեսված է ուսանողների համար` նպատակ ունենալով երիտասարդներին հասցնել տեղեկատվության ազատության իրավունքի գաղափարը և կարևորությունը: Այս տեսաֆիլմում մատչելի լեզվով և պատկերավոր ձևով ներկայացված է, թե ինչպես կարող են ուսանողներն օգտագործել "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի դրույթները պետական մարմինների տնօրինած տեղեկատվությունը ստանալու համար, ինչ անել մերժման դեպքում և ինչպես բողոքարկել ապօրինի մերժումները...

02.11.2010 - Տեղեկացնելու ձեր պարտականությունը, ուսուցողական տեսանյութ

Տեսաֆիլմը նախատեսված է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար: Այս տեսաֆիլմը ներկայացնում է, թե պաշտոնյաները ինչ պարտականություններ ունեն տեղեկատվության ազատության ոլորտում տեղեկատվության ազատության վերաբերյալ ՀՀ օրենսդրության համաձայն, ինչպես նաև ներկայացնում է պաշտոնյաների` քաղաքացիների տեղեկատվություն ստանալու հարցումներին սահմանված ժամկետներում, ամբողջական և պատշաճ տեղեկատվություան տրամադրելու պարտականության կատարման գործընթացը:

03.10.2010 - Հարցազրույց Շուշան Դոյդոյանի հետ, "Երկրի հարցը", մաս 1

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը Երկիր մեդիա հեռուստաընկերության "Երկրի հարցը" հաղորդաշարի հյուրն է: Հաղորդման ընթացքում խոսվում է ՀՀ-ում տեղեկատվության ազատության հարցերի, օրենսդրական կարգավորման և ոլորտում առկա խնդիրների շուրջ: