Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Տեսադարան

19.05.2016 - Ծառայողական մեքենաների կրճատում և հանրային մոնիտորինգ

Երկիր մեդիա հեռուստաընկերության Երկրի հարցը հաղորդաշարի հյուրը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանն է, ով ներկայացնում է ծառայողական մեքենաների վերաբերյալ Կենտրոնի արած վերլուծության արդյունքները,խոսում հանրային միջոցների օպտիմալացմանն ուղղված Կառավարության քայլերի և դրանց արդյունավետության մասին:

12.09.2014 - Թափանցիկության և հրապարակայնության գնահատման նոր ինդեքս

Սեպտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնի» սրահում տեղի ունեցավ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության մամուլի ասուլիսը: Կենտրոնi նախագահ Շուշան Դոյդոյանը և իրավաբան Գևորգ Հայրապետյանը ներկայացրին Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության եւ հրապարակայնության մակարդակի գնահատման կարգը:

22.04.2011 - Նախնական կրթություն երեխաներին, մաս 1

2011թ. ապրիլի1-ից Երևան քաղաքի մանկապարտեզները դարձան անվճար: Ծնողներն ինչպես տեղեկացան այս մասին, ինչ հարցեր և նոր խնդիրներ առաջացան: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ կստանաք հաղորդումը դիտելով:

22.04.2011 - Նախնական կրթություն երեխաներին, մաս 2

Երևանի քաղաքապետարանի կրթության բաժնի պետը, ինչպես նաև մանկապարտեզների տնօրենները ներկայացնում են մանկապարտեզների ընդունելության կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հաղորդմամբ անդրադարձ է կատարվում նախակրթարաններում առկա խնդիրներին:

16.02.2011 - Տեղեկություններ Կադաստրի պետական կոմիտեից, մաս 1

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Դու տեղյակ ես" հաղորդաշարի այս թողարկման մեջ ներկայացվում է, թե Ձեզ պատկանող անշարժ գույքի վերաբերյալ ինչ տեղեկություններ և ինչ կարգով կարող եք կարող եք ստսնալա Կադաստրի պետական կոմիտեից: Արդյոք պետք է վճարել այդ տեղեկությունների համար և որքան: Այս և այլ շատ հարցերի պատասխաններ կստանաք հաղորդումը դիտելիս:

16.02.2011 - Տեղեկություններ Կադաստրի պետական կոմիտեից, մաս 2

Թողարկման երկրորդ մասում ներկայացված է, թե ինչ անհրաժեշտ փաստաթղթղեր, ինչ ժամկետներում պետք է ներկայացնել անշարժ գույքը գրանցելու համար: Ինչ կարգով է Կադաստրի պետական կոմիտեն տեղեկություններ հրապարակում անհրաժեշտ գործարքներն իրականացնելու համար: