Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Սպիտակ և Սև ցուցակներ

2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003 2002 2001

Ըստ տարիների

Սպիտակ Ցուցակ -2012

2011թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր տարեկան Սեւ ցուցակին զուգահեռ հրապարակում է նաեւ տարեկան Սպիտակ ցուցակ: Բոլոր այն գերատեսչությունները, որոնք եռամսյակային Սեւ ցուցակներում հայտնվելուց հետո վերանայում են տեղեկատվության ազատության ոլորտում իրենց գործունեությունը եւ բարեփոխումներ կիրականացնում տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով, այլեւս չեն ընդգրկվում տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան ամփոփ Սեւ ցուցակում: Այդ գերատեսչություններն ու նրանց ղեկավարներն ընդգրկվում են ԻԱԿ-ի ամենամյա Սպիտակ ցուցակում:
  • Լևոն Խալիկյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը հայտնվել էր 4-րդ եռամսյակային Սեւ ցուցակում, քանի որ անհիմն պատասխան էր տրամադրել 2012թ.-ի հոկտեմբերի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ուղարկած տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը, որով ԻԱԿ-ը խնդրել էր հայտնել, թե որտե՞ղ և ի՞նչ կարգով է տեսչությունը հրապարակում ՏԱ մասին ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները: Պատասխանը համարվել էր անհիմն, քանի որ տեսչությունը նշել էր, որ խնդրվող տեղեկությունները զետեղված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում, որտեղ, սակայն, դրանք առկա չէին, մասնավորապես՝ կայք-էջի` Շուկայի վերահսկողության պետական տեսչությանը վերաբերող հետևյալ հասցեում` www.mineconomy.am/arm/49/gortsaruyt.html:

Ուստի, ԻԱԿ-ը 20.11.2012թ.-ին դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ խնդրելով ապահովել, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ավել, քան յոթ օրվա ընթացքում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք-էջում տեղադրվի Շուկայի վերահսկողության պետական տեսչության վերաբերյալ` ՏԱ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը: Եվ 2012թ. դեկտեմբերի 3-ի դրությամբ արդեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք-էջի շուկայի վերահսկողության պետական տեսչության բաժնում տեղադրված են տվյալ ծառայության կողմից իրականացված 2011 և 2012թթ.. ստուգումների ամփոփ հաշվետվությունները, ստուգումների ընթացքում պահանջվող փաստաթղթերը, ստուգաթղթերի լրացման վերաբերյալ ուղեցույց, տեսչության հասցեն, հեռախոսահամարները, նաև՝ օրենսդրության փաթեթը, որի շրջանակներում աշխատում է նշյալ կառույցը: Այսպիսով, Շուկայի վերահսկողության պետական տեսչության տվյալներն այսուհետ մատչելի են հասարակության համար:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/1065/

  • Անահիտ Վարդանյան – Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն

Լ. Շանթի անվան թիվ 14 դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը հայտնվել էր ԻԱԿ-ի 3-րդ եռամսյակային սեւ ցուցակում, քանի որ անպատասխան էր թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ 2012թ.-ի օգոստոսի 17-ի հարցումը դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ, ինչպես նաեւ 2012թ.-ի սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցումը: Սեւ ցուցակում հայտնվելուց անմիջապես հետո Անահիտ Վարդանյանը կապվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ, տրամադրեց պահանջվող ողջ տեղեկատվությունը՝ խոստանալով հետագայում նույնպես գործել բաց եւ հրապարակային: Հաշվի առնելով տեղեկատվության ազատության իրավունքի խախտումը վերացնելու ուղղությամբ Լ. Շանթի անվան թիվ 14 դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանի ջանքերը՝ նա չի ներառվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Սեւ ցուցակում եւ հայտնվել է Սպիտակ ցուցակում:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/1054/ և http://w ww.givemeinfo.am/hy/case/1013/
 
 

Սև Ցուցակ -2012
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. ընթացքում: 

 

  • Վոլոդյա Խլոյան - Վարդենիսի քաղաքապետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի փետրվարի 17-ին ուղարկված գրավոր հարցմամբ Վարդենիսի քաղաքապետից խնդրել էր տեղեկություններ Վարդենիս քաղաքի բյուջեով ձյան մաքրման աշխատանքների համար նախատեսված և հատկացված գումարների վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը 2012թ.-ի մարտի 15-ին կրկնակի հարցում է ուղարկել քաղաքապետին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
Տես` http://www.givemeinfo.am/hy/entity/239/

  • Սամվել Դարբինյան - Վանաձորի քաղաքապետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի փետրվարի 21-ին ուղարկված տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ Վանաձորի քաղաքապետից խնդրել էր տեղեկություններ Վանաձոր քաղաքի բյուջեով ձյան մաքրման աշխատանքների համար նախատեսված և հատկացված գումարների վերաբերյալ: Քաղաքապետը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը 2012թ.-ի մարտի 15-ին կրկնակի հարցում է ուղարկել քաղաքապետին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/entity/290/

  • Սերժ Սարգսյան - Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ

2012թ.-ի մայիսի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով տեղեկություններ 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպած միջոցառման վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը հունիսի 14-ին կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
Տես՝ http://givemeinfo.am/hy/case/950/ և http://givemeinfo.am/hy/case/983/

  • Գագիկ Ծառուկյան - Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ

2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Բարգավաճ Հայաստան կուսակցությանը` խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել էր անպատասխան:

Նշենք, որ ԻԱԿ-ը դատական կարգով բողոքարկել է ԲՀԿ-ի լուռ մերժումը, իսկ դատական գործի ընթացքում ԲՀԿ-ն տրամադրել է պահանջվող ողջ տեղեկությունները:
Տես՝ http://givemeinfo.am/hy/case/928/ և http://givemeinfo.am/hy/case/941/, ինչպես նաեւ դատական գործը՝ http://foi.am/hy/all-cases/item/1037/

  • Լևոն Տեր-Պետրոսյան - “Հայ ազգային կոնգրես” դաշինքի նախագահ

2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Հայ ազգային կոնգրես" դաշինքին՝ խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Դաշինքը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում է ուղարկել դաշինքին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
Տես՝ http://givemeinfo.am/hy/case/929/ և http://givemeinfo.am/hy/case/943/

  • Արամ Սարգսյան - Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը` խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:

Նշենք, որ ԻԱԿ-ը դատական կարգով բողոքարկել է ՀԴԿ-ի լուռ մերժումը: Դատական գործը դեռեւս ընթացքում է:
Տես՝ http://givemeinfo.am/hy/case/933/ և http://givemeinfo.am/hy/case/940/, ինչպես նաեւ դատական գործը՝ http://foi.am/hy/all-cases/item/1038/

  • Վիկտոր Մարտիրոսյան – "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի պետ

29.05.2012թ.-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՀ-ին և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին ՊՀ-ի աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Հարցումն ուղարկելուց 3 օր անց ՊՀ-ն տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՀ-ի՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 20.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը պետական հիմնարկը պատասխանել է անհիմն մերժումով՝ պատճառաբանելով, որ խնդրվող տեղեկությունները ՊՀ-ի աշխատակիցների անհատական տվյալներ են:

Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը բողոքարկել է "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՀ-ի մերժումը: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2012թ.-ի նոյեմբերի 23-ին կայացրած վճռով ճանաչել էր ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցրել էր “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկին տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը: Պետական հիմնարկը բողոքարկել է դատարանի վճիռը՝ վերաքննության կարգով:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/988/ և http://www.givemeinfo.am/hy/case/963/, ինչպես նաեւ դատական գործը՝ http://foi.am/hy/all-cases/item/1052/

  • Սոնա Ղարիբյան – Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի մայիսի 29-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Ֆինանսական վերահսկողության տեսչությանը և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին տեսչության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Տեսչությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Ֆինանսական վերահսկողության տեսչության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը տեսչությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով դրանք տեսչության աշխատակիցների անհատական տվյալներ:

Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը բողոքարկել է Ֆինանսական վերահսկողության տեսչության մերժումը դատական կարգով: Դատական գործը դեռեւս ընթացքում է:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/981/ և http://www.givemeinfo.am/hy/case/995/, ինչպես նաեւ դատական գործը՝ http://foi.am/hy/all-cases/item/1053/

  • Կարեն Թամազյան – Լիցենզավորման գործակալության պետ

2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել Լիցենզավորման գործակալությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին գործակալության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Գործակալությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Լիցենզավորման գործակալության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը գործակալությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով դրանք տեսչության աշխատակիցների անհատական տվյալներ:

Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը բողոքարկել է Լիցենզավորման գործակալության մերժումը դատական կարգով: Դատական գործը դեռեւս ընթացքում է:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/980/ և http://www.givemeinfo.am/hy/case/994/, ինչպես նաեւ դատական գործը՝ http://foi.am/hy/all-cases/item/1053/

  • Կարեն Խտրյան – Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի մայիսի 29-ին փոստով տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել Իրավական ակտերի փորձաքննության գործակալությանը և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին գործակալության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Գործակալությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը գործակալությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով, որ այդ տեղեկությունները վերաբերում են գործակալության աշխատակիցների անձնական կյանքի անձեռնմխելիությանը:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/957/ և http://www.givemeinfo.am/hy/case/998/

  • Աբրամ Բախչագուլյան – Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ

2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ խնդրելով տեղեկություններ 2011թ.-ին ծառայության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Ծառայությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցումը ծառայությունը թողել է անպատասխան:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/964/ և http://www.givemeinfo.am/hy/case/999/

  • Անդրանիկ Գևորգյան – "Բնապահպանական փորձաքննություն" ՊՈԱԿ-ի տնօրեն

2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Բնապահպանական փորձաքննություն" ՊՈԱԿ-ին և խնդրել էր տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին ՊՈԱԿ-ի աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: ՊՈԱԿ-ն էլեկտրոնային փոստի միջոցով թերի պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 13 օր հետո: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝"Բնապահպանական փորձաքննություն" ՊՈԱԿ-ի՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի հունիսի 23-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում էր ուղարկել "Բնապահպանական փորձաքննություն" ՊՈԱԿ-ին, որը մնացել էր անպատասխան: Տես` http://givemeinfo.am/hy/case/962/ և http://givemeinfo.am/hy/case/1001/

  • Լիլյա Վարդգեսյան – Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն

2012թ.-ի օգոստոսի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցն անպատասխան է թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումը: Դպրոցը չի պատասխանել նաև սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/1011/ և http://www.givemeinfo.am/hy/case/1052/

  • Իրա Հակոբյան – Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն

2012թ.-ի օգոստոսի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցին և խնդրել էր տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցը հարցմանը չի պատասխանել: Դպրոցն անպատասխան է թողել նաև սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցումը:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/1012/ և http://www.givemeinfo.am/hy/case/1053/

  • Վահրամ Կիրակոսյան - "Երևան Սիթի" սուպերմարկետների ցանցի տնօրեն

2012թ.-ի հոկտեմբերի 12-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր "Երևան Սիթի" սուպերմարկետների ցանցին և խնդրել էր հայտնել, թե 2011թ. և 2012թ. ե՞րբ և որտե՞ղ են հրապարակվել ՏԱ մասին ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները: Սուպերմարկետը հարցմանը չի պատասխանել: 2012թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու կրկնակի հարցմամբ է դիմել "Երևան Սիթի" սուպերմարկետների ցանցին՝ ևս մեկ անգամ խնդրելով տրամադրել վերոնշյալ տեղեկությունները: Սակայն, "Երևան Սիթի" սուպերմարկետների ցանցը անպատասխան է թողել նաև ԻԱԿ-ի կրկնակի հարցումը:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/1071/ և http://www.givemeinfo.am/hy/case/1082/