Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Սպիտակ և Սև ցուցակներ

2020 2019 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003 2002 2001

Ըստ տարիների

Սպիտակ ցուցակ 2015

ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյան – ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` 2015թ.-ի առաջին կիսամյակի սեւ ցուցակում` ԻԱԿ-ի ուղարկած հարցումներն անպատասխան թողելու համար: Սեւ ցուցակում հայտնվելուց հետո, սակայն, նախարարությունը փոխեց իր գործելաոճը. նախարարությունը սեփական նախաձեռնությամբ իր աշխատակցի միջոցով ԻԱԿ-ից ճշտեց անպատասխան մնացած հարցումների (բովանդակության, ուղարկելու ամսաթվի) մասին անհրաժեշտ տեղեկությունները եւ արդյունքում տրամադրեց հարցումների պատասխանները: ԻԱԿ-ը 2015թ.-ի ընթացքում տեղեկություն ստանալու եւս երկու հարցում ուղարկեց նախարարությանը: Երկու հարցումներն էլ պատշաճ (հիմնավոր հղումով պատասխան եւ ժամանակին լիարժեք պատասխան) պատասխան են ստացել: Ուստի, հաշվի առնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բարելավել է ՏԱ ոլորտում իր աշխատանքը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներառվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2015թ.-ի Սպիտակ ցուցակում:

 

Սեւ ցուցակ 2015

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2015թ.-ի ընթացքում

  • "Համալսարականներ" համատիրության նախագահ պարոն Արտաշես Մամաջանյան  – 2015թ.-ի հոկտեմբերի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է "Համալսարականներ" համատիրությանը՝ խնդրելով համատիրության գործունեության վերաբերյալ տեղեկություններ: Համատիրությունը թերի պատասխան է տրամադրել: Պատասխանը համարվել է թերի, քանի որ հարցմամբ խնդրված տեղեկությունները չտրամադրելը համատիրությունը կապել է վարչության և վերստուգիչ հանձնաժողովի վերակազմավորման հետ, սակայն բացակայել են նաև այն հարցերի պատասխանները, որոնք կախված չեն նշված գործընթացից: http://www.givemeinfo.am/hy/case/1786/


    2015թ.-ի դեկտեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Համալսարականներ" համատիրությանը՝ խնդրելով համատիրության բյուջեի վերաբերյալ տեղեկություններ : Համատիրությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1802/
     

  • ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ տիկին Լիլիթ Արզումանյան – ՀՀ քաղաքացի Աշոտ Եղիազարյանը 2015թ.-ի օգոստոսի 31-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին` խնդրելով տեղեկություններ իր գիտական աշխատանքի փորձաքննության վերաբերյալ: ԲՈՀ-ը “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրել էր պատասխան գրություն` որը, սակայն, չէր համապատասխանում Օրենքի պահանջներին: http://www.foi.am/hy/all-cases/item/1510/

    ՀՀ քաղաքացի Ամալյա Սարիբեկյանը 2015թ.-ի հոկտեմբերի 20-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին` խնդրելով տեղեկություններ իր գիտական աշխատանքի փորձաքննության վերաբերյալ: Հանձնաժողովը պատասխան գրությամբ անհիմն մերժել էր տրամադրել պահանջված տեղեկութոյւնները: Մերժումը համարվել է անհիմն, քանի որ մերժմամբ հածվի չէր առնվել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ Հ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը: http://www.foi.am/hy/all-cases/item/1533/

  • ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար պարոն Երվանդ Զախարյան – 2015թ.-ի հուլիսի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` խնդրելով տեղեկություններ 2012, 2013 և 2014թ.թ.-ին նախարարության ստացած դրամաշնորհների վերաբերյալ: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ նախարարությունը հղում է արել ՀՀ պետական բյուջեի մասին համապատասխան տարվա օրենքի հավելվածներին, ինչը ոչ պատշաճ հղում է, քանի որ հավելվածները չեն պարունակում կոնկրետ այն տեղեկությունները, որոնք պահանջել է ԻԱԿ-ը: http://www.givemeinfo.am/hy/case/1687/
     

  • ՃՈ պետ պարոն Արմեն Հակոբյան – 2015թ.-ի հուլիսի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ 01.01.2015-01.07.2015թ.թ.-ին ՃՈ մասնակցությամբ դատական գործերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 18 օր անց ՃՈ-ն տրամադրել է անհիմն պատասխան: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ տեղեկության տրամադրման համար ՃՈ-ն պահանջել է 3000 ՀՀ դրամ, ինչը չի համապատասխանում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի կանոնակարգումներին, որոնց շրջանակում ԻԱԿ-ը հարցում էր ներկայացրել ՃՈ-ին: http://www.givemeinfo.am/hy/case/1716/

  • Արթիկի քաղաքապետ պարոն Արսեն Աբրահամյան – 2015թ.-ի օգոստոսի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Արթիկի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ 01.01.2015թ.-01.07.2015թ. քաղաքապետարանի դեմ եղած դատական գործերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: 
    http://www.givemeinfo.am/hy/case/1736/

  • “Ծարավ աղբյուր” համատիրության կառավարիչ պարոն Հովհաննես Ստեփանյան – 2015թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Ծարավ աղբյուր" համատիրությանը՝ խնդրելով տեղեկություններ համատիրության կանոնադրության, կառավարման մարմինների կազմի և ծախսերի վերաբերյալ: Համատիրությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1751/
     
  • ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար պարոն Գարիկ Հովհաննիսյան – ՀՀ քաղաքացի Սիլվա Բալայանին տեղեկություն ստանալու հարցում օգնելու համար 2015թ.-ի փետրվարի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքացու հայցադիմումի ընթացքի վերաբերյալ: Դատարանն անհիմն պատասխան է տրամադրել: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ դատարանը պատասխան է տրամադրել ոչ թե քաղաքացու` հարցման մեջ նշված հայցադիմումի, այլ քաղաքացու ներկայացրած այլ հայցադիմումի վերաբերյալ: Նաեւ, Դատարանը պատասխանը տրամադրել է սահմանված ժամկետի խախտմամբ` հարցումն ուղարկելուց 16 օր անց:
    http://www.givemeinfo.am/hy/case/1550/

  
ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները

Հաշվի առնելով ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու մարդկանց սահմանադրական իրավունքը` ԻԱԿ-ն առանձնացված ներկայացնում է 2015թ.-ին ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներին

  • ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության նախկին պետ պարոն Արսեն Գալստյան – 2015թ.-ի մայիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ Երևան քաղաքում տեղադրված ճանապարհային տեսախցիկների և լուսանկարահանող-արագաչափ սարքերի վերաբերյալ: ՃՈ-ն լիարժեք պատասխան է տրամադրել 1 ամիս 5 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է հունիսի 24, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է հունիսի 27-ին: http://givemeinfo.am/hy/case/1654/

  • ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարպարոն Դավիթ Հարությունյան –1. 2015թ.-ի փետրվարի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմին՝ խնդրելով տեղեկություններ կառավարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ: Կառավարությունը պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 17 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է մարտի 2, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է մարտի 12-ին: http://givemeinfo.am/hy/case/1584/ 
    2015թ.-ի ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը` խնդրելով տեղեկություններ կառավարության կողմից ՀՀ-ում գործող ՀԿ-ների ֆինանսավորման վերաբերյալ: ՀՀ կառավարությանն ուղղված հարցմանը լիարժեք պատասխան է ստացվել ՀՀ ֆինանսների նախարարությունից հարցումն ուղարկելուց 21օր անց: http://givemeinfo.am/hy/case/1647/

  • Գեղարքունիքի մարզպետ պարոն Ռաֆիկ Գրիգորյան – 2015թ.-ի հունվարի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին` խնդրելով տեղեկություններ մարզպետարանի` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի վերաբերյալ: Մարզպետարանը պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 20 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է փետրվարի 13, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է փետրվարի 16-ին: http://www.givemeinfo.am/hy/case/1538/