Մարմինների մասնակցություն
Լավագույն հնգյակը
Բաշխում ըստ ընթացքի

Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնության ինդեքս

Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսը մշակել է Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն` պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության եւ հրապարակայնության մակարդակը գնահատելու համար: Մշակված հիսունից ավելի չափանիշների հիման վրա ամեն տարի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետները գնահատելու են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության եւ տեղեկատվության ազատության մակարդակը եւ կազմելու են Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ամենամյա Ինդեքսը։ Գնահատման չափանիշները բաժանվում են երեք հիմնական խմբի։

Բաժինը Միավորը
Տեղեկատվության ազատության իրավունք 25 միավոր
Հրապարակայնության/մատչելիու թյան ապահովում տեղեկատվություն տնօրինողի սեփական նախաձեռնությամբ 55 միավոր
Աշխատակազմ եւ աշխատաոճ 20 միավոր
Ընդհանուր` 100 միավոր