ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն
Ընդհանուր տեղեկություն
2003թ.-ից ի վեր “Տեղեկատվության ազատության մասին “ ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն՝ գնահատելու համար հրապարակային և բաց աշխատանքը, և քննադատելու փակ և գաղտնի աշխատաոճը:
Դրական մրցանակակիրներին հանձնվում են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ, իսկ բացասական մրցանակակիրներին` կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ:
Դրական մրցանակներ՝
- Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում “Տեղեկատվության ազատության մասին” օրենքը
- Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք
- Տեղեկատվության ազատության ապահովմանն ուղղված լավագույն պաշտոնական նախաձեռնություն
- Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն
- Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած և “Տեղեկատվության ազատության մասին” օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող/լրատվամիջոց
- Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ օգտագործած քաղաքացի:
Բացասական մրցանակներ
- ՀՀ ամենափակ գերատեսչություն, որն ամենավատն է կատարում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջները:
- Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-գերատեսչություն:
Մրցանակակիրներին որոշում է տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից, լրագրողներից, ոլորտի փորձագետներից կազմված անկախ ժյուրին: Ժյուրիի անդամներն ամփոփում են իրենց և ԻԱ կենտրոնի մոնիտորինգների արդյունքները, քննարկում են նաև կենտրոնի եռամսյակային Սև ցուցակները, որում ընդգրկվում են տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաներն ու գերատեսչությունները:
Դրական մրցանակակիրներին հանձնվում են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ, իսկ բացասական մրցանակակիրներին` կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ: Մրցանակակիրներին որոշում է տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Հրապարակային եւ փակ գերատեսչությունների ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.foi.am/hy/award-standards/։
Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությունը նաև նպաստում է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվության ազատության զարգացմանը, օգնում ոլորտում առկա խոչընդոտների վերցմանը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ամենօրյա հետևողական աշխատանքը նոր խթան է դառնում, որպեսզի պետական մարմինները գիտակցեն հրապարակային աշխատանքի կարեւորությունը եւ հաշվետու լինեն հասարակության առաջ: Կենտրոնի երկարատև աշխատանքի շնորհիվ արդեն իսկ հաստատվել է առողջ համագործակցություն պետական մարմինների հետ ուղղված մեկ նպատակի` ունենալ տեղյակ և իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներ, մյուս կողմից` հաշվետու և թափանցիկ կառավարություն:
2010թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատրաստել է փաստագրական ֆիլմ Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխության պատմության և արդյունքների մասին՝ 2003թ. ի վեր: Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: