Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

24.01.2012 - ԻԱԿ-ն ընդդեմ "ՓՄՁ ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ի

2011թ.-ի դեկտեմբերի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին` խնդրելով պարտավորեցնել "ՓՄՁ ներդրումներ" ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ վարկային կազմակերպության տնօրենին ենթարկել վարչական պատասխանատվության` 50.000 ՀՀ դրամի չափով:

20.01.2012 - ԻԱԿ-ն ընդդեմ "Աշտարակ կաթ" ՓԲԸ-ի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի դեկտեմբերի 19-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով պարտավորեցնել "Աշտարակ-Կաթ" ՓԲԸ-ին տրամադրել ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները չտրամադրելու համար ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Ասլանյանին ենթարկել վարչական պատասխանատվության:

20.01.2012 - ԻԱԿ-ն ընդդեմ "Դուստր Մարիաննա" ՍՊԸ-ի

2011թ.-ի դեկտեմբերի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցով դիմեց ՀՀ վարչական դատարան` խնդրելով պարտավորեցնել "Դուստր Մարիաննա" ՍՊԸ-ին տրամադրել ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև խնդրված տեղեկությունները չտրամադրելու համար կազմակերպության տնօրեն Տիգրան Վարդանյանին ենթարկել վարչական պատասխանատվության:

15.12.2011 - ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության

2011թ. հոկտեմբերին ԻԱԿ-ը դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին ենթարկել վարչական պատասխանատվության:

08.12.2011 - ԻԱԿ-ն ընդդեմ "Համալսարականներ" համատիրության

ԻԱԿ-ը 2011թ. նոյեմբերի 11-ին դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Համալսարանականներ համատիրությանը հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ պարտավորեցնել Համալսարանականներ համատիրությանը հայցվող տեղեկատվությունը հրապարակել հանրության համար մատչելի վայրում:

02.12.2009 - ԻԱԿ-ն ու “Առավոտ” օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետի

01.12.09թ. ԻԱԿ-ը “Առավոտ” օրաթերթի հետ համատեղ ՀՀ վարչական դատարան Լոռու մարզպետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու և վարչական տույժի ենթարկելու պահանջների մասին հայց է ներկայացրել: