Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Տեղեկագիր

2001թ.ից մինչ օրս կենտրոնը հրապարակում է "Դու տեղյակ լինելու իրավունք ունես" տեղեկագիրը, որը ՏԱ ոլորտի մասին միակ մասնագիտացված պարբերականն է Հայաստանում: Տեղեկագրի յուրաքանչյուր համարում հրապարակվում է այն պաշտոնյաների "Սև ցուցակը", ովքեր ոտնահարել են քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքը: ԻԱԿ-ը լայնորեն հրապարակայնացնում է տեղեկություն ստանալու իրավունքի խախտումները:

N 35, դեկտեմբեր 2011Տեղեկատվության ազատության ոլորտը 2011թ.-ին. hարցազրույց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հետ...

Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում 2011թ. հոկտեմբերից վերսկսել են վերապատրաստման դասընթացները, որին մասնակցում են Կոտայքի, Արագածոտնի և Արարատի մարզերի համայնքային ծառայողներ:

Դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը Երևանում կազմակերպված ՙՄարդու իրավունքների EXPO՚-ում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրեց ՙՏեղեկատվության ազատության իրավունք՚ տաղավարը:

Download (1 Մբ)

N 34, հոկտեմբեր 2011Տեղեկատվության ազատության շաբաթը Հայաստանում. 2011թ. սեպտեմμերի 22-28...

Սեպտեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հանրությանը ներկայացրեց GiveMeInfo.am նոր վեբ նախագիծը եւ ՞Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում 2011թ.՞ մոնիտորինգի արդյունքները...

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն 2011...


Download (2 Մբ)

N 33, հունիս 2011Հուլիսի 1-ին լրացավ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադրման տասնամյակը: Կենտրոնի հիմնական առաքելությունն է պաշտպանել քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքը:

Արձագանքում են "Սև ցուցակում" ընդգրկվածները...

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ, արդիականացվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը` www.mta.gov.am...

Download (3 Մբ)

N 32, ապրիլ 2011ԻԱԿ-ը հիմնադրել է Տեղեկատվության ազատության կրթական կենտրոն: Մինչ 2011թ. հունիսի 8-ը Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոնում վերապատրաստվելու է 200 քաղծառայող..

"Յուրաքանչյուր պետական ծառայող պետք է
իմանա եւ կիրառի ՏԱ մասին օրենքը": Հարցազրույց ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հետ...

"Հիերարխիկ կոռուպցիան դժվար է բացահայտել",- ասում է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանը:

Download (3 Մբ)

N 31, հունվար 2011Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է իր գործունեության 2010 թվականի տարեկան հաշվետվությունը: Իրականացված ծրագրեր, գործողություններ, հրապարակումներ, վերլուծություններ: Հաշվետվությունը ներառում է նաև "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի 2010թ.-ի ֆինանսական ամփոփ տեղեկանքը:

Download (142 Կբ)

N 30, հոկտեմբեր 2010Տա ամենամյա մրցանակաբաշխություն- 2010...

ՀՀ Վարչապետ Տ. Սարգսյան. "Մարդու տեղեկացված լինելու իրավունքը պետք է կիրառվի"....

Ինչպես 2008թ.-ին, այնպես էլ 2009թ.-ին ամենաշատ եկամուտն ունեցել է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` 341.615.000 դրամ...

2009թ.-ի ընթացքում ամենաշատ եկամուտը ստացել է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը` 3.764.690 դրամ: Ամենաքիչ եկամուտն ունեցել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը...

Download (2 Մբ)