Ռազմավարական դատավարություն
Ընդհանուր տեղեկություն
2003թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: Մինչ օրս Ինֆորմացվիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ հարուցվել է 30 դատական գործ` տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարման վերաբերյալ, որոնցից 26-ն ամբողջությամբ ավարտվել է, եւ միայն 4 գործ է դեռեւս ընթացքի մեջ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած դատական գործերից մի քանիսն ունեցել են նախադեպային նշանակություն: Այդպիսի գործ էր 2009թ.-ին ավարտված` ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի դատական գործը, որի դեպքում առաջին անգամ տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյան` Ելփինի գյուղապետը, ենթարկվեց վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 դրամի չափով:
2010թ.-ին նման գործ էրԻնֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան: Այս նախաձեռնությունն անհետևանք չմնաց. ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծել է վարչական օրենսդրության բարեփոխումների փաթեթ, որով նախատեսվում է նաև ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքից հանել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահանջը:Ինֆորմացիայի ազատության կենտրոնի այս նախաձեռնությունն անհետեւանք չմնաց. ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծել է վարչական օրենսդրության բարեփոխումների փաթեթ, որով նախատեսվում է նաեւ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքից հանել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահանջը: