Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Լուսանկարներ

Ֆոտոցուցահանդես

"Մամուլի ազատություն, տեղեկատվության ստանալու իրավունք" Ֆոտոցուցահանդես

2010 թ.-ի մայիսի 3-ը` Մամուլի ազատության օրը, Յունեսկոն նվիրեց լրագրողների` տեղեկություն ստանալու իրավունքին: Այս օրը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ կազմակերպեց "Մամուլի ազատություն, տեղեկատվության ստանալու իրավունք" խորագրով լուսանկարների ցուցահանդես, որպեսզի ևս մեկ անգամ հանրության և իշխանությունների ուշադրությունը հրավիրի մամուլի ազատության և տեղեկատվության ազատության հիմնախնդիրներին Հայաստանում:
 
Ֆոտոցուցահանդեսին մասնակցել են 60-ից ավելի լուսանկարիչներ, լրագրողներ, քաղաքացիներ, ուսանողներ և այլք` ներկայացնելով 300-ից ավելի լուսանկարներ: Ցուցահանդեսի  համար ժյուրին ընտրեց 30 լուսանկար, որոնք և ներակայցված են այս էջում: 
 
Մամլո հաղորդագրություն