Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ուսուցում ՀՀ ԳԱԱ-ում

Փետրվարի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ ԳԱԱ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր ուսուցում` “Ինչպես օգտագործել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով:

ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին մանրամասնեց, թե ինչ է տեղեկատվության ազատությունը, ինչպես պետք է օգտվել տեղեկատվություն ստանալու իրավունքից, ինչպես նաեւ` տեղեկատվություն ստանալու կարգը, ժամկետները, մերժման հիմքերը եւ այլն: Նաեւ բացատրեց, թե ինչ կարգով եւ ում կարելի է բողոքարկել մերժումը:

“Տեղեկատվությունը պետք է տրամադրվի հստակ, ընկալելի եւ մատչելի: Իսկ մերժման դեպքում պետք է պարտադիր հղում արվի այն օրենքին, որի հիման վրա մերժվում է հայցվող տեղեկատվությունը”,-նշեց Մ. Հակոբյանը:

Ուսանողներին հետաքրքրում էր տեղեկատվության ազատության եւ անձնական կյանքի սահմանագիծը, այսինքն` որ դեպքում տեղեկատվության հրապարակայնությունը կարող է համարվել անձնական կյանքի միջամտություն: Փորձագետը պարզաբանեց, որ բոլոր դեպքերում անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն հրապարկելուց պետք է գերակա լինի հանրային շահը:

Ուսանողներից մեկը, սակայն, այնքան էլ համամիտ չէր հրապարակային աշխատանքի անհրաժեշտության հետ.” Տեղեկատվության ազատությունը, հրապարակայնություն խանգարում է պետությանը”: Իսկ թե ինչու, այդպես էլ չպարզվեց:

Skip to content