Հրապարակումներ
Վերլուծություններ

30.03.2023 - Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարություն
Սույն փաստաթուղթը ՀՀ Կառավարության ռազմավարությունն է, որը համախմբում է կառավարության, քաղաքացիական հասարակության և քաղաքացիների ջանքերը՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին: Ազգային ռազմավարությունը նախատեսում է ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակը, նպատակը, ժամանակակից մեթոդներն ու գործիքակազմը։

22.03.2023 - ՏԱ վիճակագրություն․ օրինակելի ձևանմուշ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել է տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրության հրապարակման օրինակելի ձևանմուշ։

29.09.2022 - Հայաստանի մեդիա դաշտի կարիքների գնահատում՝ 2022 թվականի թարմացված տարբերակ
Եվրոպայի խորհրդի Տեղեկատվական հասարակության դեպարտամենտի Արտահայտվելու ազատության հարցերով համագործակցության բաժնի պատվերով կազմված այս զեկույցը ներկայացնում է 2019 թվականի «Հայաստանի մեդիա դաշտի կարիքների գնահատում՝ մեդիա ազատությունը, արտահայտվելու ազատությունը, հանրային մեդիան և դրա համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի չափանիշներին կարգավորող ներպետական օրենսդրական դաշտի ուսումնասիրություն» (այսուհետ՝ 2019 թվականի գնահատման զեկույց) թարմացված տարբերակը:

01.07.2022 - Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում
Որպես փաստահեն համալիր փաստաթուղթ՝ հետազոտությունը կարող է հիմք դառնալ ՀՀ կառավարության Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթով նախատեսված «Տեղեկատվության ազատության իրավունքի մասին վիճակագրության վարման, մշտադիտարկման և հաշվետվությունների համակարգի մշակում և ներդրում» գործողությունը լիարժեք և ժամանակին իրականացնելու համար։

17.06.2022 - Պետական գնումների էլետրոնային հարթակների մոնիթորինգ․ լրագրողական հայացք․ պրակտիկ զեկույց
«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագրի համընկերությունը առաջարկել է գնումների ոլորտը լուսաբանող երկու գործըներ լրագրողների առանձնացնել gnumner.am և armeps.am կայքերում առկա խնդիրները, որ խոչընդոտում են լրագրողական գործունեությանը, և առաջարկել այդ խնդիրների իրենց լուծման տարբերակները։ CivilNet-ի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը և «Հետք» առցանց պարբերականի լրագրող Տրդատ Մուշեղյանը լրագրողական դիտարկետից ներկայացնում են կայքերում արձանագրած խնդիրները, համառոտ պատկերացում տալիս դրանցով պայմանավորված բովանդակային ռիսկերն ու առաջարկում պարզ լուծումներ։

22.04.2022 - Պետգնումների բողոքարկման համակարգի մոնիտորինգ
Պետգնումների բողոքարկման համակարգի մոնիտորինգի զեկույցը մշակվել է «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերության (ՀԿ Կենտրոն) առաջնորդությամբ և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) ու «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ կազմված կոնսորցիումի միջոցով։